Բաժիններ՝

Եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները կենսաթոշակային ֆոնդը սպանում են. Հ. Բագրատյան

«Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը ուղղակի ուշադրության շեղում է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հ.Բագրատյանը նաև նշեց, որ անկախ ամեն ինչից՝ հարկերն ավելանալու են: «Եթե հին աշխատողի հանդեպ գործատուն չի փոխի իր վերաբերմունքը, ապա նոր աշխատողի դեպքում՝  կաշխատի հօգուտ իրեն: Եվ այդ ամենի վերջում կրկին տուժում է ժողովուրդը,- ասում է Բագրատյանը և շարունակում,- Հարց է առաջանում, թե իշխանության ինչի՞ն է պետք այդ ամենը: Պատասխանը հետևյալում է՝ հավաքում է կուտակային ֆոնդ, այսինքն՝ սոցիալական պարտադիր վճարին գումարում է եկամտահարկը և ստանում է նպաստը: Այդքան խելացի պետք չէ լինել, որպեսզի այդքան բան հասկանաս: Երբ իշխանություններին մեղադրում են, որ ժողովուրդը տուժում է նման հարկահավաքման դեպքում, իշխանությունները պատասխանում են, որ չի տուժում. ինչքանով առաջ վերցնում էին՝ որպես սոցվճար, այժմ վերցնելու են եկամտահարկի անվան տակ»:
Ըստ Բագրատյանի, ՊԵԿ-ի կողմից եկամտահարկի սանդղակի կազմումն  ուղղակի հիմարություն է. «Նման սանդղակի պարագայում՜ այդ ռեֆորմով, որՆ իրականացնում են իշխանությունները, ջնջում են պետական կենսաթոշակային համակարգը»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս