Համացանցում հայտնվել են նոր iPad mini-ի լուսանկարները

Համացանցում հայտնվել են նոր iPad mini-ի լուսանկարները: Դրանք հնարավորություն են տալիս կարծիք կազմել ապագա սարքավորման վերաբերյալ, որը կթողարկվի 2012թ-ի աշնանը: Նոր սարքի լուսանկարները հրապարակել են միանգամից երկու աղբյուրներ՝ ասիական TaoBao ինտերնետ- խանութը եւ գերմանական Giga.de ինտերնետային կայքը: Այս մասին գրում է Cnews-ը:
TaoBao ինտերնետ- խանութի կողմից հրապարակված լուսանկարները հաստատում են  օգոստոսի կեսերին համացանցում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի՝ սարքավորման էկրանը կողքերի մասում ավելի նեղ կլինի եւ ավելի լայն՝ վերևի եւ ներքևի մասում:
Գերմանական Giga.de կայքի տեղադրած լուսանկարը հետաքրքիր է նրանով, որ լուսանկարիչը նոր iPad mini-ի կողքին տեղադրել է նաեւ iPhone, ինչը հնարավորություն է տալիս մոտավորապես կարծիք կազմել նոր սարքավորման մասին: Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ սմարթֆոնի հետ համեմատած նոր սարքը մի փոքր ավելի հաստ է:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն iPad mini-ի վաճառքը կսկսվի 2012թ. հոկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս