
Կառուցում են բնակիչները

Երեկ ՀՀ վիճակագրական ծառայությունը հրապարակել էր Հայաստանի 2012թ. հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի հրատապ տվյալները, ըստ որի՝ երկրում իրականացված շինարարության ծավալները նվազել են 5,2%-ով` կազմելով 165.4 մլրդ դրամ:
Ընդհանուրից ամենամեծ տեսակարար կշիռը կազմում է կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը՝ 80.3 միլիարդ դրամ, որը, սակայն, նախորդ տարվա համեմատ՝ նվազել է 11,3%-ով, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալներն աճել են 44,1%-ով՝ կազմելով 36.1 միլիարդ դրամ:
Ինչպես երևում է հրապարակված ցուցանիշներից՝ եթե մեր հասարակությունը սեր չունենար շինարարության հանդեպ, ապա ոլորտի անկման ցուցանիշն ավելի մեծ կլիներ: