«ՆԱՏՕ-ի թշնամիները պետք է պատժվեն»

168.am-ին տված Շանթ Հարությունյանի հարցազրույցը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Մասնավորապես` ֆեյսբուքում շատ օգտատերեր Շանթ Հարությունյանի էջում ինչ-ինչ հարցերի առնչությամբ մեկնաբանություն-պարզաբանում են խնդրել, ինչին նա պատասխանել է: Հաշվի առնելով բարձրացված հարցադրումների կարևորությունը, Շ. Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք նաև մեր կայքում: Նա, մասնավորապես, գրել է.

«Պատմությունից հայտնի է, որ վերջին հազարամյակում հայերի քաղաքական էլիտան երբեք էլ չի փայլել խելացիությամբ, նույնիսկ տարրական խելք չի ունեցել: Հայերը իրենց դժբախտության համար բոլոր ազգերին մեղադրում են, երբ պետք է ընդամենը սեփական խելք հավաքել գոնե սեփական դժբախտությունից: Բայց չէ, հայ քաղաքական և մշակութային էլիտան հարյուրամյակներով մնացել է անուղղելի դեբիլ: Չեմ ուզում անցյալից օրինակ բերել, երբ կա ավելի թարմ` այսօրվա օրինակը: Էս Սաֆարովի հետ կապված` հայերն Արևմուտքին մեղադրում են է՛լ երկակի ստանդարտների, է՛լ արևմտյան արժեքներին դավաճանելու, է՛լ հայ ժողովրդի արդար պայքարի վրա թքած ունենալու մեջ: Հայերին թվում է` բոլոր ազգերի կոչումն է՝ պաշտպանել ու սպասարկել հայ ժողովրդի նեղ էգոիստական շահերը, որը մատուցում են աշխարհին ոչ միայն ստոր ու թափանցիկ խորամանկությամբ, այլև՝  կատարյալ դեբիլի պես: Աշխարհը տեսնում է, որ հայերը ոչ միայն չեն ցանկանում զոհողությունների դիմել` սեփական շահերը պաշտպանելու համար, այլև ակամա տրված զոհողությունները չեն գիտակցում ու արժևորում, որ համարժեք հատուցում ստանան, բայց դրա փոխարեն՝ ցանկանում են, որ բոլոր ազգերն իրենց ամեն մի դեբիլային քմահաճույք կատարեն, այլապես սրիկա կհռչակվի հայերի կողմից: Հայերը նմանվել են պրիմիտիվ շանտաժիստների, որոնց աշխարհը վաղուց ճանաչել և մերժել է: Տեսեք` ինչ է ստացվում. հայերն ուզում են, որ Արևմուտքը պաշտպանի իրենց հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, բայց իրենք ոչ մի քայլ չանեն նույն Արևմուտքի շահերը պաշտպանելու համար: Սա ստոր ու թափանցիկ խորամանկություն է: Երբ Արևմուտքը Վրաստանին պաշտպանում էր ռուսների դեմ պատերազմում, վրացի զինվորն իր կյանքն էր տալիս արևմտյան բանակի հետ՝ Իրաքում և Աֆղանստանում: Իզուր չասեք, թե հայերն էլ զինվոր ունեն այդ երկրներում: Սա նույն օրինակը չէ: Կա ավելի կարևոր ու արմատական տարբերություն: Հայերը նույնիսկ չեն հասկանում, թե որտեղ ինչ ներդրում են անում, ու տեղը գին պիտի ուզե՞ն, թե՞ ոչ: Կամ` ի՞նչ գին պիտի ուզեն տրված զոհողության դիմաց: Սա բացահայտ դեբիլի սինդրոմ է: Հայերը` հանձին Գուրգեն Մարգարյանի, փորձել են (թեկուզ ակամա) մասնակցել ՆԱՏՕ-ի գործընթացին, այսինքն` քաղաքակիրթ Արևմուտքի պայքարին, ՆԱՏՕ-ի հետ ծառայել մարդկության առաջընթացին, օգնել ու օգտվել միջազգային անվտանգությունից, բայց ինչ-ինչ չար կամ հակաՆԱՏՕ-ական ուժեր սպանել են հայ մասնակցին` թուլացնելու համար ՆԱՏՕ-ի ուժը, ուստի մենք իրավունք չունենք ՆԱՏՕ-ից ակնկալելու համարժեք արձագանք: Բայց մենք ի՞նչ ենք ասում. մենք եկել էինք ձեր մոտ, բայց մեր պապական թշնամին մեզ սպանեց, ինչի՞ մեզ չեք օգնում: Միայն դեբիլը նման բան կասի, իսկ ես ասում եմ` մենք եկել էինք ՆԱՏՕ`օգնելու և օգտվելու ՆԱՏՕ-ից, բայց ՆԱՏՕ-ի թշնամիները ՆԱՏՕ-ի դեմ ոտնձգություն են արել ու արել են մեր պապական թշնամու ձեռքով: Պետք է ՆԱՏՕ-ի թշնամիները պատժվեն: Իրականում հենց ՆԱՏՕ-ի դեմ է սա եղել: Թե չէ` հայն ու ազերին նույնիսկ իրար կանաչի ծախելիս՝ միմյանց չեն սպանում: Այս ճշմարիտ հարցում նույնիսկ, երբ լիքը ՆԱՏՕ-ի պես դաշնակից ունենք, ակամա ջանում ենք դեբիլի պես մնալ մենակ ու բողոքել, թե՝ մեզ ինչո՞ւ չեն պաշտպանում: Հայեր, եթե դուք եք սա խեղաթյուրում` դարձնելով հայ-թուրքական կոնֆլիկտ, ումի՞ց եք ինչ պահանջում: Ուրիշներն ամեն ինչ անում են, իրենց միջպետական կոնֆլիկտը խեղաթյուրելով՝ դարձնում են միջազգային, որպեսզի դաշնակից գտնեն, մենք հակառակն ենք անում ու բողոքում ենք աշխարհից: Բա սա դեբիլություն չի՞:

Հետաքրքիր է` եթե հայ սպային ռուսը սպաներ` ի՞նչ էինք ասելու: Երևի էլի ասելու էինք` ՆԱՏՕ-ի դեմ չէր, այլ` թուրքերն էին սովորեցրել, ու հայի դեմ էր: Սա բացահայտ դեբիլի պահվածք է: Այսինքն`մի ողջ ժողովուրդ ադեկվատ չի տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Բայց դեբիլներին դաշնակից չեն ընտրում, միայն խղճում են»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս