
Հունգարիայում Հայաստանի դեսպանը մինչև օրս հավատարմագրված չէ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Հունգարիայում և Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը մինչ օրս չի հավատարմագրվել Հունգարիայում: Ըստ Տ. Բալայանի, հավատարմագրերն այդ երկրի նախագահին չհանձնելու պատճառը պայմանավորված է ժամանակով: Այդ գործընթացի համար, ըստ նրա, պահանջվում է 1 ամսից մինչ 1 տարի ժամանակ: