Բաժիններ՝

Սա խորամանկ քայլ է

«Հայաստանի դպրոցներում բացակայում է անհատական մոտեցումն աշակերտների նկատմամբ»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա կարծիքով՝ անհատական մոտեցման բացակայությունը խեղաթյուրում է երկրի կրթական համակարգը: Կրկնուսույցների դիմելու պատճառներից մեկը, նրա խոսքով` հենց դա է. «Պետք է այնպես անենք, որ աշակերտներին ձեռնտու լինի դպրոց գնալը, դպրոցից նրանք գիտելիք ստանան: Այս դեպքում արդեն նրանք չեն ցանկանա կրկնուսույցների դիմել»:

Ըստ Ա. Բախշյանի՝ ավագ դպրոցների ուումնական պլանում կան մի շարք խնդիրներ: «Ավագ դպրոցի ուսումնական պլանում գրված է, ով ավագ դպրոցի աշակերտների թիվը չի կարող գերազանցել երեսունը: Պլանի մյուս կետում նշվում է, որ հայոց լեզվի, ինֆորմատիկայի դասերը կարող են կիսվել, եթե աշակերտների թիվը 30 և ավելի է: Սա խորամանկ քայլ է, սրանով ուզում են ասել, որ ավելի ժամի համար փող չեն ուզում վճարել»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Նրա հավաստմամբ` ավագ դպրոցներում որակյալ մասնագետների խնդիր կա, և ավագ դպրոցի ուսուցչական կազմը հիմնովին պետք է փոխվեր: «Պետք է լուծարվեին ավագ դպրոցների ուսուցչական կազմերը, պետք է ազնվորեն անցկացվեին մրցույթներ, բայց դա չարվեց: Ստացվեց, որ բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին մենք ավագ դպրոց չենք բերել»,- ասում Անահիտ Բախշյանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս