Վերջնականապես պետք է հրաժարվել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններից
«Ամենաճիշտ որոշումը դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
«Նման հնարավորություն այլևս չի ընձեռվի: Հարկավոր է հայտարարել, որ մինչև Սաֆարովին ետ չուղարկեն՝ բանակցությունները չեն շարունակվի: Դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը բարոյական հաղթանակ է,որ Հայաստանը տարավ այս պահին »,- հավելեց նա:
Ըստ Հ.Բագրատյանի` Հայաստանը որևէ այլ լծակ չունի իր կամքը թելադրելու համար. «Ներկա պահին միայն կարող է այս առիթը օգտագործվել, որ ինչ-որ բան տեղի ունենա: Նման առիթ մեզ էլ չի ընձեռվի: Դիվանագաիտական հարաբերությունները մեզ ոչինչ չեն տալիս: Եթե ես լինեի` ես կհրաժարվեի»:
Ըստ Հ.Բագրատյանի` հարկավոր է ԱԺ նիստ գումարել և հայտարարել այդ հարաբերություններից հրաժարվելու մասին: «Հայաստանը ունի խիզախություն դրանցից հրաժարվելու»,- ասաց Հ.Բագրատյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ կլինի, երբ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններին վերջ դրվեն, Հ.Բագրատյանն ասաց. «Ի՞նչն եք բանակցում: Նույնն է, ոնց որ պայմանագիր են ստորագրում Ղարաբաղի անկախության մասին, և նույն օրն էլ զորք են մտցնում Ղարաբաղ»: