
Moody’s-ը ԵՄ վարկանիշի կանխատեսումը իջեցրել է մինչև «բացասական» մակարդակի

Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը հաստատել է Եվրամիության թողարկողի երկարաժամկետ վարկային վարկանիշը Aaa մակարդակում, միևնույն ժամանակ Եվրամիության վարկանիշի կանխատեսումը իջեցնելով մինչև «բացասական» մակարդակի:
Այս մասին նշված է գործակալության հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԵՄ վարկանիշային կանխատեսման փոփոխությունը «բացասականի» կապված է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշի կանխատեսումներից: Այդ երկրները, որոնց բացասական կանխատեսումներն ազդում են ԵՄ-ի վարկանիշային կանխատեսման վրա, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Նիդերլանդներն են: Այս երկրները ԵՄ բյուջեում հիմնական ներդրումներ կատարողներն են: