Հայերը նախընտրում են միջազգային քարտերը
Այս տարվա երկրորդ եռամսյակում միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով (67 հազարով) և կազմել 698 հազար։ Սինչդեռ «ԱրՔա» քարտերի քանակն ավելացել է 3%-ով (13 հազարով) և կազմել 435 հազար քարտ: Այս մասին նշված է ՀՀ ԿԲ երկրորդ եռամսյակի բանբերում։
Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.13 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 8%-ով (81 հազարով): Քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 50%-ով և կազմել է քարտային գործառնությունների 9%-ը։
Եռամսյակի ընթացքում գործող «ԱրՔա» քարտերի քանակն ավելացել է 3%-ով (13 հազարով) և կազմել 435 հազար քարտ: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով (67 հազարով) և կազմել 698 հազար: Այդ թվում՝ VISA-ն ավելացել է 11%-ով (43 հազարով) և կազմել 439 հազար քարտ, իսկ «MasterCard»-ը՝ 12%-ով (23 հազարով) և կազմել 217 հազար:
Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2011 թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 28%-ով (51 մլրդ-ով)` կազմելով 233.3 մլրդ դրամ, իսկ քանակն ավելացել է 28%-ով (1 մլն-ով) և կազմել 4.6 մլն:
Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 1.8 մլն գործառնություն՝ 71.8 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22%-ով (12.9 մլրդ), իսկ քանակը՝ 20%-ով (0.3 մլն):
VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2011 թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 33%-ով (26.6 մլրդ-ով) և կազմել 107 մլրդ դրամ (քանակն ավելացել է 34%-ով (0.4 մլն-ով) և կազմել 1.7 մլն), իսկ «MasterCard»-ով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 42%-ով (11 մլրդ-ով) և կազմել 37.1 մլրդ (քանակն ավելացել է 52%-ով (0.3 մլն-ով) և կազմել 0.8 մլն):