2013թ. Acer-ը կներկայացնի 6 նոր սմարթֆոն

Acer ընկերությունը 2013թ.կներկայացնի 6 նոր սմարթֆոն, այդ թվում դրանցի մեկը կլինի Windows Phone 8 բազզայի հիման վրա: Ընկերության տնօրեն Ջիմ Վոնգի(Jim Wong) խոսքով՝ ընկերությունը ծրագրում է ուժեղացնել սմարթֆոնների իր բիզնեսը 6 նոր սմարթֆոնների մոդելների թողարկմամբ, որը կլինի հաջորդ տարի: Նոր սմարթֆոնները ուղղված կլինեն Եվրոպայի, Չինաստանի եւ Ասիական մի քանի երկրների հաճախորդների համար: Այս մասին գրում է 3dnews-ը:
Նոր սմարթֆոններից մեկը կաշխատի Windows Phone 8-ի ղեկավարությամբ, մնացածը կլինեն Android-ի հիման վրա:
Եվրոպայում ընկերությունը իր սմարթֆոնները կվաճառի ուղղակի վաճառքով, այնպես էլ օպերատորների հետ համագործակցության միջոցով:
Զարգացող շուկաներից Aser ընկերությանը հիմնականում հետաքրքրում է Ինդոնեզիան, Թայլանդը, Մալազիան եւ Հնդկաստանը: Չինաստանում ընկերությունը պատրաստվում է բարձրացնել էժան սմարթֆոնների վաճառքը, սակայն չի պատրաստվում մրցակցել ծայրահեղ էժան սարքավորման սեգմենտում:
2013թ.-ին ընկերությունը սմարթֆոնների արտադրության պատվերներ կուղարկի Qisda եւ Compal Communications ընկերութուններին:

Տեսանյութեր

Լրահոս