Սիլիկոնային հովտում Հայաստանը գրասենյակ կունենա

Աշխարհի տեխնոլոգիական կենտրոնում՝ Սիլիկոնային (սիլիցիումային) հովտում, Հայաստանի գրասենյակ կունենա: Գրասենյակի բացումը տեղի ունենա «ԱրմԹեք» 5-րդ համաժողովի ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նշենք, որ «ԱրմԹեք 2012» բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ը՝ Սիլիկոնային հովտում (ԱՄՆ)՝ Սթենֆորդի համալսարանում:

Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում պետության ֆինանսավորումը գերակշռելու է, իսկ արդեն չորս տարի անց գրասենյակը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող:

Բ. Ենգիբարյանի խոսքով՝ գրասենյակը հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանը որպես տեխնոլոգիական, մեծ ներուժ ունեցող երկիր: «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոնում գրասենյակ ունենալը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, եւ այդպիսով՝ Հայաստանում նոր ներդրումներ կատարողների թիվը ավելանա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հայկական ՏՏ ներկայացուցչություն ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երեք տարի առաջ՝ «ԱրմԹեք 2009» համաժողովի ժամանակ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս