
ՀՅԴ-ի պատասխան Լիսկային

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկԿապանի «Սոսի» հեռուստաընկերությամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությանը, թե ահաբեկումներ չեն եղել Կապանի գործող քաղաքապետ դաշնակցական Արտուր Աթայանի նկատմամբ, և որ այդ լուրերը տարածում է ՀՅԴ-ն` ասաց.
«Պարոն Խաչատրյանի հեռուստաեթերից հնչեցված հայտարարությանը տեղյակ եմ: Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ պարոն մարզպետն անդրադառնում է երեք օր հետո այդ հարցերին: Խոսքը, եթե նկատել եք, բավական կաշկանդված է: Դա արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է, և խոսքը չի գնում մի քանի դաշնակցականների կողմից թյուր տեղեկատվություն տարածելու մասին: Մեր տեղի կազմակերպական կառույցն այսօր հանդես է եկել հայտարարությամբ և իր գնահատականները հնչեցրել է: Եվ բացի այդ , Գերագույն մարմինը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ` ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական շրջանի վերաբերյալ իր կարծիքն ու դիրքորոշումը հայտնել է»: