
Վիտամին D-ն՝ տուբերկուլյոզի դեմ պայքարում

Վիտամին D-ն կարող է օգնել օրգանիզմին՝ պայքարելու տուբերկուլյոզի վարակի դեմ: Այս եզրակացությանն են հանգել անգլիացի գիտնականները: Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ տուբերկուլյողով հիվանդներն ավելի արագ էին ապաքինվում, երբ ստանում էին և´ անտիբիոտիկներ, և´ վիտամին D:
Հետազոտությունն անցկացվել է Լոնդոնում, որի ընթացքում գիտնականները հետևել են շուրջ 95 մարդու ապաքինման ընթացքին: Նրանք նկատել են, որ անտիբիոտիկների հետ միասին վիտամին D ստացող հիվանդները 2 անգամ արագ էին ապաքինվում: Գիտնականների խմբի տվյալներով՝ ամեն տարի 1.5 միլիոն մարդ է մահանում տուբրկուլիոզից:
Տուբերկուլյոզի բուժման համար վիտամին D-ն օգագործվել է ավելի վաղ շրջանում մինչ անտիբիոտիկների հայտնաբերումը: Այդ ժամանակ տուբերկուլյոզով հիվադներին «ստիպում էին» արևայրուք ընդունել, որի ընթացքում մարդիկ վիտամին D էին ստանում: