Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը
Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրը: Նրա խոսքով, այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը: