Բաժիններ՝

Ստացած փողը 7 անգամ գերազանցում է ուղարկածը

Միջազգային դրամական փոխանցումների  համակարգերին մասնակից առևտրային  բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստան փոխանցումների ծավալը 2012 թ. երկրորդ եռամսյակում  7.4 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը:

Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի բանբերում, նշված կազմակերպությունների միջոցով Հայաստան փոխանցումների ծավալը 2012 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 148 մլրդ դրամ (քանակը՝ 713 հազար), որը 7.4 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Այդ համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 26%-ով:

Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 208 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առևտրային  բանկերի միջոցով միջազգային դրամական փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքն ավելացել է 24%-ով և կազմել 128 մլրդ դրամ:  ՀՀ առևտրային  բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են 76 մլրդ դրամ` նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 82%-ով: Մեկ վճարման միջին ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 23%-ով և կազմել 3.2 մլն դրամ: Բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումներն արտասահման նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են 56%-ով և կազմել են 77 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս