«ԵՄ-ն ՀՀ-ի հետ ուս ուսի է կանգնած»,- այս մասին այսօր ՀՀ-Սփյուռք համաժողովի ընթացքում «Սփյուռք-Հայաստան համագործակցություն, կայուն զարգացում և կարողությունների զարգացում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս փուլի մասին։
Այսօր Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հարցեր ուղղեցին «Արցախի Հանրապետության փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախահայերի վերադարձն Արցախ և այնտեղ անվտանգ ապրելը, ինչպիսի՞ տրամադրվածություն կա Արցախից բռնի տեղահանվածների շրջանում, արդյո՞ք նրանք միակարծիք են վերադարձի վերաբերյալ։
Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում «մեդիա ֆորումում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ի վերջո կվերադառնա «հայրենիք», ինչի համար բավարար է Երևանի համապատասխան քաղաքական կամքը։ Հերթական անգամ նա Հայաստանի Հանրապետությունը, որի հետ իբրև թե պատրաստվում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրել, անվանում է Արևմտյան Ադրբեջան։
Արցախի «Շուշի» կազմակերպության ղեկավար, պատմաբան Աշոտ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք դեռևս 2021 թվականին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկել էին Արցախի անվտանգության ապահովման նախագիծ, որը նա վիժեցրել է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկնած նրա կինը՝ Աննա Հակոբյանը, 7 վայրկյանանոց տեսանյութ հրապարակեց հանճարեղ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի մասին գիրքն ընթերցելու վերաբերյալ: Իրականում տեսանյութը հրապարակելու նպատակը դրա ավարտն էր, երբ Աննա Հակոբյանը ցուցադրաբար գիրքն իրենից հեռացնելով ու կուրծքն առաջ բերելով՝ ցուցադրեց իր շապիկի վրայի անգլերենով գրված նախադասությունը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովի ժամանակ, Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին Միացյալ Նահանգներից առցանց խոսեց նաև ամերիկահայ գրող, ջարդերի ականատես, աստվածաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ընտանիքի հետ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 22-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, խոսելով փախստականների վերադարձի ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության մասին, նշեց.
«Ինձ մարդիկ գրեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրենց անունները այդ հայտարարության տակ հայտնվել են։ Այս հայտարարությունը ես համարում եմ արտաքին կառավարման հետևանք»,- ասաց Ավագյանը՝ կոչ անելով այդ ամենով հանդերձ՝ խմբերի չբաժանել Հայաստանում և Արցախում փախստականների խնդրով զբաղվողներին, որովհետև բոլորին միավորողը նույն խնդիրն է։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի թեմային: