Աննա Հակոբյանն ու ադրբեջանցիները, փաստորեն, նույն գրական ճաշակն ունեն. ինչպիսի՜ «զուգադիպություն»

Հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկնած նրա կինը՝ Աննա Հակոբյանը, 7 վայրկյանանոց տեսանյութ հրապարակեց հանճարեղ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի մասին գիրքն ընթերցելու վերաբերյալ: Իրականում տեսանյութը հրապարակելու նպատակը դրա ավարտն էր, երբ Աննա Հակոբյանը ցուցադրաբար գիրքն իրենից հեռացնելով ու կուրծքն առաջ բերելով՝ ցուցադրեց իր շապիկի վրայի անգլերենով գրված նախադասությունը:

«Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»,- գրված էր Աննա Հակոբյանի շապիկին: Թե արցախահայության հարցով ճակատագրական բանակցությունների ու Արցախի աղետալի իրավիճակի ֆոնին ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի կինը նման բովանդակությամբ գրառում ունեցող շապիկով տեսանյութ հրապարակում, կարծում ենք, բարդ չէ գլխի ընկնել:

Կարդացեք նաև

Երեկ էլ նրա՝ երբեմնի լրագրող ամուսինը կառավարության նիստում սենսացիոն ինֆորմացիա պեղող լրագրողի համառությունը հաջողությամբ պսակած՝ հայտարարեց՝ իր հավաստի տեղեկություններով՝ Ադրբեջանը շուտով միակողմանի կբացի Լաչինի միջանցքը, որպեսզի Արցախը հայաթափվի:

Վերադառնանք Էյնշտեյնի գրքին:

Երեկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, տխրահռչակ Սաբինա Ալիևայի ներկայացուցիչներն այցելել են օրերս գերեվարված Գագիկ Ոսկանյանին, ով վարժական հավաքի մասնակից էր:

Ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչների նախընտրությունների շարքում նույնպես տեղ էր գտել Էյնշտեյնի գիրքը, որը նրանք իրենց հետ տարել էին, ու այն ներկայացված էր Գագիկ Ոսկանյանի հետ տեսակցության ժամանակ:

Իսկապես, կարելի է միայն զարմանալ նման ներդաշնակության  առթիվ: Անգամ հարյուրավոր կիլոմետրեր միմյանցից հեռու, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներն ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները զգում են միմյանց, ունեն նույն մտքերը, նույն ճաշակները և, ամենակարևորը, Հայաստանի ու Արցախի ապագայի նկատմամբ նույն պատկերացումները:

Աննա Հակոբյանը, ով սովորաբար ամուսնու հետ միասին իրականացնում է ադրբեջանցիների ամենանվիրական երազանքները, փաստորեն նոր նպատակ ունի:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին նա Իլհամ Ալիևի կնոջը հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու: Հիմա տեր և տիկին Ալիևները տեր և տիկին Փաշինյանների ջանքերով Շուշիում և պատմական Արցախի մյուս բնակավայրերում մուղամ լսում են՝ որքան ուզում են և երբ ուզում են:

Տեսանյութեր

Լրահոս