Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին՝ նկատեց. «Ալիևը կարողացավ Փաշինյանին քաշել, այսպես կոչված, բրյուսելյան գործընթացի ծուղակ, և այդ գործընթացից ստացավ առավելագույնը, այսինքն՝ լեգիտիմացրեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը:
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, կմահանա Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. Արցախի ոչնչացմամբ վաղը կդադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, որի կայացման հիմքում ղարաբաղյան շարժման քաղաքական, քաղաքակրթական և մշակութային հիմքերն էին։ Այլևս մենք ապրում ենք անցման մի ռեժիմում, և հայտնի չէ, թե ի՞նչ կծնվի 3-րդ Հանրապետության վախճանից հետո։
«Արևմտյան ծուղակի և՛ մասնակից, և՛ զոհ Փաշինյանը, միևնույն ժամանակ վախենում է ռուսական զայրույթից. եթե չվախենար, ապա հիմա ստորագրել էր արևմտյան տարբերակը, որը նույն ադրբեջանականն է, որի նպատակն Արցախում ապրող հայերի տարհանումն է»։
«Կարո՞ղ է ստացվի, որ ոչ միայն չվերթերը տեղի չունենան, այլև այդ հայտարարությունների ու մեկ-երկու թռիչքների պատճառով՝ թշնամու կողմից թիրախավորվի Կապան քաղաքը, թե չէ թռիչքներին ոչ ոք դեմ չէ, եթե դրանց անվտանգությունն ապահովված լիներ»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինքրոն գործելով՝ ձախողել է Արցախի հիմնախնդրով զբաղվող ռուսական հարթակը և հայտնվել է արևմտյան ծուղակում, որտեղ Հայաստանը միայն հարվածներ է ստանում, ինքն էլ հանձնում է Արցախը՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը։