Փաշինյանը «քաղաքական դիակ է». նրա մարմնի վրա ՔՊ-ականներն արդեն առևտուր են անում. Սուրեն Սուրենյանց

Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն, և ոչ թե՝ սահմանադրական փոփոխություններ, և հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա։ Հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից քվեարկությամբ ընդունված Սահմանադրություն, որը չպետք է կասկածի տեղիք տա, սա նաև լեգիտիմության հետ կապված կարևոր շեշտադրում է… Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, խոսելով Հայաստանի համար Փաշինյանի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությունների մասին, դրանք պայմանավորեց Ադրբեջանի նախագահի պահանջներով՝ ընդգծելով, որ Փաշինյանն այդ քայլին գնում է Ալիևի հրահանգով և ցուցումով։

«Դա պարտավորություն է, որը ստանձնել է Հայաստանը ներկայացնող Փաշինյանը՝ իրեն պատերազմում հաղթած Ալիևի առաջ»,– ասաց Սուրենյանցը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ հենց դրա ապացույցն է Փաշինյանի այն ձևակերպումը, թե մեզ նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով։

«Կադաստրի վկայականի փնտրտուքից մինչև նոր Սահմանադրություն. փաշինյանական այս պրպտումներն Ալիևի կողմից Հայաստանի առաջ դրված պայմաններն են։ Ուշագրավ է, որ Ալիևը Հայաստանից պահանջում է նոր Սահմանադրություն՝ ինքը չփոխելով Ադրբեջանի Սահմանադրությունը, որը, ինքն իրենով, տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին»,- ասաց Սուրենյանցը՝ շեշտելով՝ նոր Սահմանադրության պահանջն Ալիևը դրել է Փաշինյանի վզին, որը կատարելուց հետո կդառնա Հայաստանի գերեզմանափորը։

«Ի՞նչ է՝ կարծում եք՝ Ալիևն իր գրիչը հանդիսացող Փաշինյանին թո՞ւյլ է տալու չորրորդ Հանրապետության գոյություն։ Ոչ, չի տալու, և Փաշինյանն այդպիսով Հայաստանը դարձնում է Ադրբեջանի կցակառույց»,- խոսելով ադրբեջանական պահանջների բավարարման արդյունքում Հայաստանի դերի և նշանակության մասին՝ որպես պետություն, ասաց քաղաքագետը։

Սուրեն Սուրենյանցը վստահ է՝ Փաշինյանն Ալիևին նոր Սահմանադրությամբ կտա նաև հայկական կողմից ռևանշիզմը բացառելու երաշխիք՝ ցուցաբերելով պետության վերացման մաստեր-կլաս։

«Փաշինյանն Ալիևի դեսպանն է: Մենք չունենք ինքնիշխան երկրի ղեկավար: Նա այլևս «քաղաքական դիակ է» է, որի մարմնի վրա արդեն առևտուր են սկսել իր ՔՊ-ականները՝ Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանն ու այլք»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս