Որպես ժամանակին հետը մի կտոր հաց կիսած մարդ՝ բարեկամաբար հորդորում եմ՝ հեռացի՛ր, քանի հնարավոր է. Սուրենյանցը՝ Փաշինյանին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կուսակցության նախաձեռնած քննարկման ընթացքում խոսելով իշխանափոխության հրատապության մասին՝ նաև հորդորով դիմեց Նիկոլ Փաշինյանին.

«Ես նրան 1992թ.-ից ճանաչում եմ։ Մենք նրա հետ երկար ճանապարհ ենք անցել՝ դառը օրեր, քաղցր օրեր և այլն։ 2012թ.-ից իմ և նրա հարաբերությունները խզվել են անշրջելի։ Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ քանի դեռ քաղաքական կոնսենսուս կա՝ իր հեռանալու համար հումանիտար միջանցք տրամադրելու, օգտվել այդ պատեհությունից։ Ես հավաստիացնում եմ՝ այս պահին հնարավոր է դա։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը նրա անձնական  և նրա ընտանիքի անվտանգության հաշվին է. գուցե նա իրականությունը չի գիտակցում, բայց ես շատ լավ գիտակցելով, որպես ժամանակին հետը մի կտոր հաց կիսած մարդ՝ իրեն բարեկամաբար հորդորում եմ՝ հեռացի՛ր, քանի դա դեռ հնարավոր է։ Վաղը ճակատագրական ուշ է լինելու։

Երկրորդ հորդորը՝ այս շարժման նկատմամբ չփորձել ճնշման որևէ մեթոդ բանեցնել. ցանկացած հարված ստանալու է համարժեք պատասխան»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031