Բրյուսելում Փաշինյանին եվրոպրյանիկ են տալու՝ Հայաստանում հակառուսականության հերթական ալիքը գեներացնելու համար. Սուրենյանց

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել էր, որ այդ հանդիպման օրակարգում պետք է կենտրոնանալ Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։

Չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի այս կարևոր ընդգծմանը, հայաստանյան որոշ փորձագիտական շրջանակներ հայտարարում են, թե Բրյուսելում Հայաստանին առաջարկվելու է անվտանգային դիմակայությունն ապահովող մեխանիզմ, այն էլ՝ փաթեթով։

Բրյուսելի վրա անվտանգային երաշխիքներ ու մեխանիզմներ ստանձնելու պարտավորություն դնելու փորձեր կատարող հայաստանյան շրջանակներին սթափեցրեց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարությունը.

«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից բացի, այլ հարցեր չեն շոշափվելու։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցեր չեն քննարկվելու։ Հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և այս երկրի հետ երկկողմ համագործակցության վրա»:

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգին՝ նշեց.

«Դուք որտե՞ղ եք տեսել, որ պետության ղեկավարը փետրվարին իմանա, որ գնալու է իր երկրի դիմադրողականությունն ամրապնդող գագաթնաժողովին, բայց փետրվարից մինչև ապրիլ իր երկրի ներսում որդեգրի պարտվողականության խոսույթ։ Լավ, եթե դու գնում ես Բրյուսել Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար, ինչո՞ւ ես դարձել Ալիևի «տրյապկան»։ Ես այս ամենից անում եմ հետևություն առ այն, որ կա՛մ այս եվրոպրյանիկը մեզ տրվում է հենց հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձողն իջեցնելու համար, որպեսզի կատարենք Ադրբեջանի պահանջները, փոխարենը ստանանք տնտեսական դիվիդենտներ, կամ՝ այո՛, Բրյուսելը մեծացնելու է դիմադրողականությունը, բայց ոչ թե Հայաստանի՝ որպես պետության, այլ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի վերջինս գեներացնի հակառուսականությունը»,- ասաց Սուրենյանցը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են մեզ համար, եթե կա հստակ օրակարգ, մինչդեռ այս իշխանության միակ օրակարգ ասվածը հակառուսականության գեներացումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս