Պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ այս շաբաթ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարևորում է կերային ցորենի և եգիպտացորենի՝ Հայաստանում աճեցնելու անհրաժեշտությունը:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. երկրորդ եռամսյակում Հանրապետությունում գրանցվել է առքուվաճառքի 15,093 գործարք: Առավել բարձր տոկոսաչափը՝ 34.6 տոկոս, գրանցվել է Երևանում, իսկ առավել ցածրը՝ 1.7 տոկոս, Վայոց Ձորի մարզում:
Ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) հոգնածություն է զգում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այդ մասին, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները: Ամենից հաճախ կանոնավոր հոգնածությունից գանգատվում են 25-34 տարեկան քաղաքացիները (63 տոկոս): Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) հոգնածություն է զգում ամսվա ընթացքում մի քանի անգամ, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում այդ […]
Միացյալ Նահանգներն Ուկրաինային արդեն 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և մտադիր է այն մեծացնել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։