Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. Tasnim

Իրանի զինված ուժերը հարձակվել են Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա, երբ այն փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության: Միջադեպի մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ անձնակազմն անտեսել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից ստացված նախազգուշացումը և շարունակել է շարժվել նեղուցի ջրատարածքով։ Դրանից հետո նավը ենթարկվել է իրանցի զինվորականների հարվածին։

Նավի հնարավոր վնասների, ինչպես նաև տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հերթական փուլը սկսվել է հուլիսի 8-ին, երբ ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ հասցրեցին Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ դա պատասխանն էր Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թեհրանի հետ հրադադարի գործողության դադարեցման մասին։

Ի պատասխան՝ Իրանը սկսեց հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների՝ դրանց թվում Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի տարածքում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031