Ի՞նչ է հայտարարագրել ՊՆ նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, այժմ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջում հանրայնացվում են պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը: 168.am-ը մի քանի հրապարակումներով արդեն անդրադարձել է
այս իշխանությունների օրոք նշանակված մի քանի դեսպանների հայտարարագրերին:

Հերթական հրապարակումը պաշտպանության նախկին նախարար, 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանի հայտարարագրի մասին է:

Վաղարշակ Հարությունյանը 2022թ. հունվարի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (նստավայրը՝ Մոսկվա):

Այսպիսով, դեսպանը հայտարարագրել է Երևան քաղաքում միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում: Բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին հետևյալ տեսքն են ունեցել՝ 6,398 դրամ, 227,377 ռուբլի, 2,194,823 դրամ, 90,383 դրամ, իսկ տարեվերջին՝ 48,169 դրամ, 8,600 ռուբլի, 6,002,294 դրամ, 12.6 դրամ:

Կարդացեք նաև

Տարեվերջին Վաղարշակ Հարությունյանի կանխիկ միջոցները կազմել են 60 հազար դոլար և 300,000 ռուբլի:
Հաշվետու տարվա եկամուտները, որոնք եղել են աշխատավարձի տեսքով՝ ԱԳՆ-ից, կազմել են 21 միլիոն 700 668 դրամ:

Հիշեցնենք՝ 2019-ի մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»-ը , որի 69-րդ կետով շեշտում էր. «Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը»։

Նաև մեր հրապարակումներից պարզ է դառնում, թե ովքեր են այս պրոֆեսիոնալ դիվանագետները:

Տեսանյութեր

Լրահոս