Աշխարհաքաղաքական՝ մեզ համար ճակատագրական փոփոխություններ կարող են լինել. պետք է քաղաքական այնպիսի լիդեր, որը կկարողանա պաշտպանել ու պահել պետությունը. Վարդան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Ի տարբերություն նախորդ խիստ քաղաքական շարժումների, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ այսշարժումը փորձում է լրացնելմարդկանց գիտակցության մեջ ոչ քաղաքական նիշը բարոյական, կրոնական ձևակերպումներով՝ հանուն արդարության,ճշմարտության, չստելու կարգախոսներով: Մարդկանց զգալի մասը դրա պահանջն ուներ։ Մարդկանց մոտ հույս է արթնացել։ Իհարկե, նախորդ շարժումները (ընդդիմադիր ուժերի կազմակերպած,-հեղ.)մեծ գործ արեցին, և շատերը տեսան, որ նրանց կանխատեսումներն իրականացան: Սա դառնում է շարժում, հերթական միէտապ՝ մարդկանց գիտակցությունը պարզելու, և ժողովուրդն ինքը պետք էոտքի կանգնի՝ պայքարելու սեփական շահերի համար։

Կարդացեք նաև

• Եթե շարժումը լինում է իրոք ժողովրդական և շատ մեծ թվով մարդ է ընդգրկվում, այս դեպքում արտաքին ուժը չի կարող խոչընդոտել ժողովրդին իր խնդիրները բարձրացնելու և դրանց դեմ պայքարելու համար, բայց հարց է, թե ով և ինչպես կօգտագործի ժողովրդի ընդվզումը։ Այստեղ տեղի ունեցող գործընթացներն արտաքինաշխարհումհաշվի չառնել չեն կարող: Այդ ուժային կենտրոնները, տեսնելով շարժումը և դրա մեծ թափ հավաքելու գործոնը, չեն կարող անտարբեր մնալ, կարող են անգամ նպաստել, և իրենց համար ձեռնտու լինի իշխանափոխությունը, ասենք, այն դեպքում, երբ տեսնեն, որ իրենց դրածոն չի բավարարում իրենց պահանջներին: Արտաքին գործոն, էսպես թե էնպես, լինելու է, առանց դրա հնարավոր չէ։ Ենթադրություններ անել հիմա պետք չէ։ Բայց որ կողքից վեկտորները գալիս և ամեն մեկը փորձում է օգտվել այս շարժումից՝ միանշանակ է: Վաղ, թե ուշ, շարժումը հանգելու է քաղաքական լուծումների։ Հուսանք՝ հաջողություն կլինի, բայց դա կլինի այն դեպքում, երբ այդ տարբեր քաղաքական վեկտորները կհամադրվեն:

• Արևմուտքին պետք է միայն մեկ բան՝ կայունություն տարածաշրջանում, իրենց էներգետիկ խնդիրների լուծում, և այլն: Եթե իրավիճակը փոխվի տարածաշրջանում, արևմտյան ծրագրերին խանգարեն, գուցե ինչ-որ փոփոխություն անեն, բայց նրանց առջև առայժմ նման խնդիր չկա դրված, իսկ Ռուսաստանի համար առայժմ Հայաստանն առաջնահերթություն չէ, թեև ուշի ուշով հետևում են զարգացումներին։

• Այս իշխանությունների քաղաքական վարքագիծը մեծամասամբ պարտադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Քաղաքական խառնաշփոթ վիճակ է, մի կողմից՝ Արևմուտքը ներկայանում է թուրքական բրենդով… հասկանալի չէ, թե ինչ է կատարվում։ Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը ոչ միայն Արևմուտքի և Ռուսաստանի հետ է խաղեր խաղում, այլ կա նաև երրորդ կողմ։ Թուրքիան և Ադրբեջանը որպես հաղթող կողմ՝ պարտադրում են այն, ինչ հիմա կատարվում է։

• Տպավորություն է ստեղծվում, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ռուսական զորքերը Հայաստանի որոշ հատվածներից դուրս բերելու մասին հրապարակված տեղեկությունները և կայացրած որոշումները թելադրված ենհենց Ադրբեջանի պահանջներով։

• Ինչո՞ւ Պուտինն այդպես հեշտ համաձայնեց և Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը հանեց այդ հատվածներից, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանից, ինչո՞ւ դիմադրություն ցույց չտվեց։

2020 թվականի պատերազմից առաջ Պուտինի դիրքորոշումն ուրիշ էր, իսկ հիմա, երբ այս իշխանությունները կատարեցին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները և տարածքներ հանձնեցին, պարտվեցին պատերազմում, Հայաստանում գոյություն ունեցող փոքր զորախմբերը Պուտինի համար մարտավարական և ռազմավարական դեր չեն խաղում:Այդ փոքր զորախմբերը Պուտինի համար ոչ մի բան չեն նշանակում: Պուտինը դեռ սպասում է, շատ լավ տեսնում է, որ Թուրքիան ցանկացած գնով ուզում է սողոսկել թե՛ Վրաստան, և թե՛Հայաստան։ Եվ Ռուսաստանը դեռևս ուզում է իր դիրքը պահել Հարավային Կովկասում։

• Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Հայաստանն իր սահմաննինքնուրույն պահել չի կարող, որքան էլ այս իշխանությունները հայտարարեն ինքնիշխանության մասին։ Թուրքիան շատ լավ գիտի, որ Հայաստանի սահմանը ռուս-թուրքական սահման է. բոլոր պայմանագրերով՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը Խորհրդային սահման է:

• Սրանք(ՀՀ գործող իշխանությունները,-հեղ.) մի կողմից՝Արևմուտքին ցույց են տալիս, թե պահում են հակառուսականության իրենց դիրքերը, մյուս կողմից՝ թուրքերը դրդում են հակառուսականության: Ամեն ինչ անում են, որ բացեն հարավի միջանցքը՝ Զանգեզուրի, որը ձեռնտու է Թուրքիային: Դա Թուրքիայի ծրագիրն է:

• Ռազմավարական առումով Փաշինյանը փակում է Հյուսիս-Հարավը Ռուսաստանի համար ևիր քայլերով հանգեցնում է նրան, որ հետագայում հայտարարի, թե Զանգեզուրի միջանցքի բացելը պարզապես անհրաժեշտություն է:

• Թուրք և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների մասին շատ տեղեկություններ չեն լինում, բայց մի թուրք պաշտոնյա գրել էր՝ «Ադրբեջանի ծրագրավորած հաղթանակը 2020 թվականին», այսինքն՝թուրք պաշտոնյայի այդ հայտարարությունից կարելի է ենթադրել, որ 44-օրյա պատերազմում ամեն ինչ պայմանավորված է եղել՝ և՛ պատերազմում պարտությունը, և՛ Ռուսաստանի ու Իրանի հետ կապը խզելու հանգամանքը:

• Չի բացառվում, որ Թուրքիայի և Արևմուտքի միջնորդությամբ Ղազախստանը որոշակի հարթակ դառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Բայց պետք է հաշվի առնեն Ռուսաստանի և Եվրոպայի գործոնը։

• Մի բան հստակ է՝ այս իշխանություններն ուզում են կատարել Ադրբեջանի դրած բոլոր պահանջները։

• ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հենց Արևմուտքի համար: Հայաստանը պետք է Արևմուտքին՝ որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Արևմուտքը խնդիրներ ունի նաև Թուրքիայի հետ, հասկանում են, որ Թուրքիան ուզում է իր խաղը տանել տարածաշրջանում և դառնալ ազդեցիկ գործոն, Արևմուտքի համար Թուրքիան էլ պետք է լինի գործիք։

• Այդ գծուծ խաղի միջոցով Արևմուտքնիրենց հակասությունները և հակադրություններն այլ երկրների հետ լուծում են գաճաճ պետությունների տարածքում՝ դրանց որպես գործիք օգտագործելու միջոցով։

• Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նրանց խանգարում է, իսկ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դառնում է անիմաստ։

• Պատահական չէր, որ 44-օրյա պատերազմը սկսվեց 2020 թվականին, արտաքին քաղաքական վեկտորների համադրումից օգտվելով՝Ադրբեջանը գտավ հարմար ժամանակը, երբ իրավիճակը սրված էր Ռուսաստանում և տարածաշրջանում։

• Ռուս խաղաղապահներին Հայաստանից հանելը դեռ ոչինչ չի նշանակում։ Վստահ եմ նաև, որ հենց հարմար պահը եղավ՝ ռուսներն անդրադառնալու են նաև Արցախի հարցին։ Ռուսները շահագրգռված չեն նաև Իրանի ակտիվությամբ։ Ռուսներն ասում են, որ Հարավային Կովկասը մեր զինվորների արյան գնով նվաճված տարածք է, ուրեմն այստեղ մեր խոսքն ասելու իրավունք ունենք: Հենց իրավիճակը փոխվի, արտաքին գործոնիշահագրգռվածությամբ և ազդեցությամբ՝ կարող է փոփոխություն լինել: Նոր աշխարհակարգ է ստեղծվում, և ոչ Փաշինյանը, ոչ էլ Ալիևը չէ, որ որոշում են, թե որն է լուծումը:

• Մեզ համար ճակատագրական փոփոխություններ կարող են լինել,դրա համար Հայաստանում պետք է լինի այնպիսի ղեկավարություն, որը կկարողանա աշխարհաքաղաքական զարգացումներն ի շահ մեր երկրի օգտագործել։ Հիմա գործընթաց է գնում, և այդ պահին խելագար, հիմար շարժումներ անելով՝ վերջին չեն հասնի, խելացի մարդը պետք է համբերի, մինչև գա աշխարհակարգի ձևավորման վերջը, հակառակ դեպքում պետությունը կարող է վերանալ, ինչպես կարող է լինել Ուկրաինայի դեպքում։

• Այսօր հաղթած երկիրը՝ Ադրբեջանը, ստորագրած երկրին ուլտիմատում է պարտադրում, սա քաղաքական պարտադրանք է, և հայկական կողմն ուղղակի վախենում է. իրեն ասում են՝ արագացրու, և իրենք էլ արագացնում են։

• Մեզ պետք է քաղաքական այնպիսի լիդեր, որը կկարողանա պաշտպանել ու պահել պետությունը, սա ամենակարևոր խնդիրն է։

• Իշխանության հարցը չի կարող ապաքաղաքական լինել։ Իհարկե, Բագրատ սրբազանի բարձրացրած հոգևոր ու բարոյական հարցերը շատ կարևոր են, բայց շարժումը, այսպես թե այնպես, դառնալու է քաղաքական։ Շարժումը, ի վերջո, մտնելու է քաղաքական բախման մեջ։ «Իզմ» չունենալը և դրա մասին հայտարարելը՝ դեմագոգիա է և միամիտ մարդկանց աչքերին թոզ փչելու հնարք։

• Արևմուտք-Ռուսաստան պայմանավորվածություն վաղուց գոյություն ունի, Ուկրաինայի հարցում, օրինակ,կա մրցակցություն՝ որոշակի կանոններով և առանց կարմիր գծերը խախտելու:

• Բոլորն էլ գիտակցում են, որ աշխարհակարգը պետք է փոխվի։

• Աշխարհում կա նաև գաղափարական հակամարտություն՝գլոբալիստական լիբերալիզմի և ազգային գաղափարախոսության միջև: Վրաստանում այսօր պայքար է մղվում լիբերալ գլոբալիզմի դեմ:

• Այն, ինչ հիմա կատարվում է՝ սահմանազատում չէ՛: Դա պարտադրվում է Ադրբեջանի կողմից, և այս իշխանությունները ենթարկվում են:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս