Ադրբեջանից վտանգ չկա՞, իսկ Թուրքիայի և Իրանի սահմանից վտանգ կա՞. Փաշինյանի նվերը Ռուսաստանին, Ադրբեջանին, Արևմուտքին. Հայաստանը՝ խոցելի վիճակում. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Մենք՝ «Հայ ազգային կոնգրեսը», ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք, որովհետև մեր պատկերացումները քաղաքական ուժերի և գործընթացների մասին մի քիչ այլ են։ 1988-ից սկսած մենք բոլոր շարժումների հեղինակն ենք եղել, այլ շարժումներում մենք անելիք չունենք, որովհետև կամ մասնակիցն ես և լիարժեք պատասխանատվություն ես կրում և գիտես՝ ինչի համար ես մարդկանց առաջնորդում։ Տվյալ դեպքում մենք մասնակից չենք և մեր համակիրներն իրենք են որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։ Մենք կամ առաջնորդում ենք, կամ ոչ։ Մենք մեր քիթն ուրիշների գործի մեջ մտցնելու իրավունք չունենք, գուցե այս շարժման նախաձեռնողները ծրագիր ունեն։

Կարդացեք նաև

• Իհարկե, մենք քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին իր գործողությունների, այդ թվում՝ սահմանազատման սկսած այս գործընթացի համար, բայց քանի որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը մեծ օրակարգ է ընդգրկում, մենք պետք հասկանանք՝ այդ օրակարգը համոզի՞չ է, թե՞ ոչ, այդ քննադատությունը ճի՞շտ է արվում, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների նկատմամբ բողոքը պետք է առաջնորդվի ճիշտ դիրքերից։ Եթե քննադատությունը լինի հայդատական դիրքերից՝Սևրի պայմանագիր, Ղարաբաղի վերադարձ և այլն, ապա դա միայն կուժեղացնի Նիկոլ Փաշինյանին։

• Սրբազանի՝«Ոսկեպարով դեպի Արցախ»էմոցիոնալ կոչը թուլացնում է մեսիջը։ Մենք երբեք չպետք է թույլ տանք Փաշինյանին՝ հանրությանը բաժանել խաղաղասերների և հայդատական արկածախնդիրների։ Նոր ձևավորված իրականության մեջ պետք են ռեալիստական մոտեցումներ։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քննադատությունը և շարժումն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե հանրությունը միատարր լինի՝ խաղաղության կողմնակից։ Իսկ եթե ընտրությունը պետք է կատարեն Նիկոլի աղավաղված ու կեղծ խաղաղասիրության և բախտախնդիր հայդատականության միջև, ապա արդյունքը կլինի Նիկոլի օգտին։ Երբ հասնենք նրան, որ Նիկոլին քննադատողները և շարժման մասնակիցներնիրական խաղաղասեր հանրությունը լինի,կհամարեք, որ Նիկոլը ջախջախված է։

• Քաղաքականության մեջ պետք է լինել մի քիչ կոշտ՝ քո դիրքը պահելով։ Փաշինյանի անգլուխ, խաղաղություն չբերող զիջումների քաղաքականությունը չի երաշխավորելու, որ պատերազմ չի լինի:Այս դիրքերից է պետք քննադատել Փաշինյանին, եթե ուզում ենք շահել հանրության զգալի մասի աջակցությունը, հակառակ դեպքում, շարժման այս քաղաքականությունը կբերի Փաշինյանի հաղթանակին։

• Ի՞նչ է նշանակում՝ Արցախի էջը փակված չէ, ո՞րն է ճանապարհը. պատերազմով հարցը չենք լուծելու։ Կարելի է միջազգային հարթակներով գույքային պահանջներ դնել, միջազգային դատական ատյաններին դիմել, բայց արցախցու վերադարձը Արցախ հնարավոր է միայն այդ տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակման կամ միջազգային դիտորդների տեղակայման միջոցով։

Ադրբեջանը երբեք չի համաձայնի առանց պատերազմի գնալ նման սահմանափակումների։ Ադրբեջանը միշտ թքած է ունենալու միջազգային իրավունքի, ճնշումների վրա։ Այդ դեպքում առանց պատերազմի Արցախ վերադարձը ռեալ չէ։

• Խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լինի Փաշինյանին փոխարինող կառավարող ուժը, հաջորդ հարցն այն է, թե ինչպես են հասնելու Փաշինյանի հրաժարականին։ Այսօր Փաշինյանը ստանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի խոսնակի դերը, նրանց շահերն առաջ տանողի և անցկացնողի դերը։

• Ռեալիստական չի հայ-դատական մոտեցումը, դա քաղաքական հետևանք չունեցող մոտեցում է, բայց Նիկոլի ծայրահեղությունն էլ բացարձակապես ընդունելի չէ, երբ նա և իր թիմը ասպարեզ են բերում Թուրքիայի թեզերն ու դրանք քարոզում։

• Հայոց ցեղասպանության մասին պետք է բարձրաձայնել, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը շատ ճիշտ քննադատություն էր հնչեցրել Փաշինյանի հայտարարությունների, մասնավորապես՝ նրա ապրիլքսանչորսյան ուղերձի կապակցությամբ: Միևնույն ժամանակ ընդունելի չէ այն թեզը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է կարգավորենք, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

• Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձըհայկական ինքնությունը ժխտելու քաղաքականության հերթական դրսևորումէր։

Հիշեցնենք, որ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը.

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով։ Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն՝ Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով: Որպես ցեղասպանության կանխարգելման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարության համար պայքարող կազմակերպություն՝ մենք կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ջանքերին»,-ասված էր Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:

Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարող կազմակերպության փորձագետները 5 էջանոց հայտարարության մեջ արձանագրել էին նաև, որ Հայաստանի վարչապետը, կրկնելով Թուրքիայի ժխտողական թեզերը, վտանգում է Թուրքիայի պատասխանատվության հարցը, նսեմացնում ճանաչման նախկին ջանքերը։

«Որպես ցեղասպանության կանխարգելման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարության համար պայքարող կազմակերպություն՝ մենք կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ջանքերին»,- նշել էր ինստիտուտը։ Նրանց աչքից չէր վրիպել նաև Ցեղասպանության զոհերին հաշվառելու մասին իշխող ուժի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։ Այն մտահոգիչ համարելով՝ հիշեցրել են, որ Թուրքիան է նման ցուցակ պահանջում 1960-ականներից՝ փորձելով ժխտել կատարվածը։


• Փաշինյանին անցնցում հեռացնելու համար պետք է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, դա հենց անցնցում իշխանափոխության բանալին է: Դա նաև թույլ չի տա, որ Ալիևը հայտարարություններ անի ռևանշիզմի մասին:

• Քաղաքական ուղերձը պետք է լինի շատ հստակ՝ բացառի ցանկացած թերի մեկնաբանությունները։ Իհարկե, Սրբազանի դեմ կան բարոյականության սահմաններն անցնող քննադատություն և զրպարտանք, բազմաթիվ կեղծիքներ են տարածվում։ Խորհուրդ Բագրատ սրբազանին ևշարժմանը՝ զգույշ լինել, ճիշտ մեսիջներ ուղղել և առիթ չտալ Նիկոլին կամ Ադրբեջանին մեղադրանքներ հնչեցնելու։

• Փաշինյանի քարոզչությունը կեղծ և անբարոյական հնարքներով են արվում, բայց շարժման առաջնորդը պետք է ձերբազատվի սխալ ձևակերպված մեսիջներից։

Պուտին-Փաշինյան պայմանավորվածության համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից: Հաստատվել էր նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

• Նիկոլի պրոպագանդան Արևմուտքին ուղղված քայլ և որպես հաղթանակ է ներկայացնում ռուսների դուրս գալըՏավուշից, Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, Արարատի մարզից,և դա մատուցվում է այնպես, թե՝ռուսների առջև պահանջը դրվել է,և նրանք բավարարել են։ Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանի իշխանությունն է խնդրելմնալ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանը պաշտպանելու։ Ինչո՞ւ է Հայաստանը նման պահանջ դրել. եթե Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների մեջ ես, այդ դեպքում ռուսական զորքերի ներկայությունն ադրբեջանական սահմանին ուժեղացնո՞ւմ, թե՞ թուլացնում է մեր բանակցային դիրքերը։ Կարծում եմ՝ ռուսական զորքերի ներկայությունը զսպիչ դեր էր կատարում, և, հասկանալի է, որ դա չի ուզում Ալիևը։ Իսկ եթե Փաշինյանը համարում է, որ զսպիչ դեր չեն կատարում, այդ դեպքում բոլոր ուժերը պետք է հանեն Հայաստանից, այդ թվում՝ նաև 102-րդ ռազմաբազան պետք է Գյումրիից դուրս բերվի։ Այսինքն՝ միայն Ադրբեջանի սահմանի մոտից ռուսական զորքերի հանելը նշանակում է, որ միայն Ադրբեջանի կողմից վտանգ չկա՞, իսկ Թուրքիայի և Իրանի սահմանից վտանգ կա՞: Սա ոչ միայն անտրամաբանական քայլ է, այլ նաև ստախոսություն է։ Իսկ այս դեպքում տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանը պարզապես կատարում է շանտաժով Ալիևի դրած պահանջները։

• Նիկոլ Փաշինյանը նվեր մատուցեց Ռուսաստանին: Բնականաբար, Ռուսաստանը մնում է ԱՊՀ սահմանին և չի ուզում պատասխանատվություն կրել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր սրացման համար։ Սա Փաշինյանի անտրամաբանական քաղաքականության նվերն է Ռուսաստանին։Ռուսաստանն իր դիրքերը չի կորցնում, նույնիսկ շահում է, իսկ մենք մնում ենք ապշահար վիճակում։ Այստեղ տրամաբանություն փնտրելն անիմաստ է։ Բայց Փաշինյանըգնում է այդ քայլին, որովհետև մտածում կամ գուցե նաև հավատում է, որ չարիքը Ռուսաստանն է, ուստի կարծում է, թե մերժելով Ռուսաստանի զսպիչ գործառույթը, կստանաԱրևմուտքիզսպիչները և դրանով կազդի Ալիևի վրա: Բայց այս անտրամաբանական քայլի արդյունքում Փաշինյանը մնաց մեն-մենակ Ալիևի դեմ։ Հիմա Ալիևն ամեն ինչ պարտադրելու է, իսկ Փաշինյանն իր քաղաքականության արդյունքում՝ ամեն ինչ խառնեց իրար և խոցելի վիճակում դրեց թե՛ ինքն իրեն, և թե՛ առաջին հերթին Հայաստանը։Գուցե Ալիևն էլ ինչ-որ բաներ խոստացել էր Արևմուտքին, բայց միայն մեկ նպատակով՝որ Ղարաբաղը կուլ տա, և կուլ տվեց: Փաշինյանի խայտառակ քայլերի արդյունքում մտել ենք ռուս-արևմտյան հակամարտությանօրակարգի մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ իշխանությունները և իշխանամերձ շրջանակներն այդ պայմանավորվածությունը ներկայացրեցին որպես հաղթանակ, աննախադեպ «ինքնիշխանության» դրսևորում և սկսեցին այն վաճառել Արևմուտքի վրա, այն դեպքում, երբ այդ պահանջն իրականում Փաշինյանի առջև դրել էր հենց Ալիևը:

Բացի այն, որ սահմանապահ այդ ստորաբաժանումներն այդ մարզերում 44-օրյա պատերազմից հետո տեղակայվել էին Փաշինյանի խնդրանքով ու որոշմամբ, այլև Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն: ԶԼՄ-ներում նաև հրապարակումներ եղան այն մասին, որ «Խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սևով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»»,-գրել էին լրատվամիջոցները։

• Ալմա Աթայի հռչակագրում որևէ քարտեզի մասին խոսք չկա, բացի նրանից, որ կողմերն իրենց պետությունները հիմնում են ԽՍՀՄ ներքին սահմանների հիմքով՝ ճանաչելով տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը։

• Նիկոլ Փաշինյա՛ն, դու հայտարարում ես, թե լեգիտիմությունը քո գլխավոր զենքն է, այդ լեգիտիմությունը՝ կադաստրի փաստաթղթերն են, դու դրանք պետք է հանեիր և դնեիր սեղանին։ Էս ի՞նչ մախինացիաներ են, ո՞ւր են ՀԽՍՀԳերագույն խորհրդի, Մինիստրների խորհրդի որոշումները։ Թաքցնում են, որովհետև սուտասան Փաշինյանը բոլորիս ֆռռացնում է՝ ընկրկելով Ալիևի թելադրանքներին։ Այս ամենի միակ բացատրությունն այն է, որ դուք իրականում անում եք այն, ինչ ձեզ պարտադրում է Ադրբեջանը։

Մայիսի 15-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են, 1976թ. քարտեզի համաձայն՝ համաձայնեցրել են սահմանագծի հատվածների արձանագրությունը: ԱԳՆ-ն հայտարարել էր.

«Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպմանը հանձնաժողովները, նախորդ՝ ապրիլի 19-ի հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն՝ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»:

Իրականում, կրկին Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կատարել են Ադրբեջանի պահանջը՝ հիմքում դնելով հենց 1976թ. քարտեզը:

Ընթերցողին հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ, ներկայումս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը կատարվելու է 1975-1976 թվականների քարտեզներով:

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, անդրադառնալով Ավինյանի այդ հայտարարությանը, ասել էր.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այդ քարտեզները պահպանվում են ՌԴ ԳՇ-ում։ Սա նշանակում է, որ Պուտինը նկատի չուներ, օրինակ, 1975-1976 թվականների քարտեզները. նա նկատի ուներ 1926թ. տպագրված քարտեզը։ Այդ քարտեզի բնօրինակը, այսինքն՝ այն, որը պատրաստել է ՌԴ Գլխավոր Շտաբը, մենք չունենք։ Եթե մենք խոսում ենք 1926թ. քարտեզի մասին, ապա դա շահեկան է Հայաստանի համար։ Այստեղ Հայաստանը միացած է Լեռնային Ղարաբաղին և միայն Աղավնո գետով է բաժանվում։ Կապանի օդանավակայանի տարածքը Հայաստանի տարածքում է, Շուռնուխի շրջանը հայկական է, անկլավներ էլ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է։ Սա նշանակում է, որ այս քարտեզով անկլավների թեման փակվում է, Ալ լճերն էլ Հայաստանինն են: Եթե սահմանագծում և սահմանազատում արվի 1970-ական թվականների քարտեզներով, ապա այդ դեպքում անկլավների հարց է առաջանալու, իսկ զուտ տարածքի տեսակետից մեզ համար ձեռնտու չէ անկլավների փոխանակումը, որովհետև թեև Արծվաշենն իր 44 կմ տարածքով ավելին է մեզ մոտ գտնվող 3 անկլավների համեմատ, միևնույն է՝ Արծվաշենը մեզ ոչինչ չի տալու, իսկ մեզ մոտ գտնվող անկլավները ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա են գտնվում ու դրանց՝ Ադրբեջանին տալը նշանակում է այդ ճանապարհների վերահսկողությունը տալ Ադրբեջանին»,-ասել էր Գալչյանը։

2024թ. մարտին էլ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրին, հայտարարել էր. «Ադրբեջանը մի պահ համաձայն էր 1976 թվականի քարտեզները վերցնել որպես հիմք, բայց կան մեր համար ավելի շահեկան քարտեզներ, ասենք՝ 1926 թվականի քարտեզը»։

Ահա և ամբողջ ճշմարտությունը Ալիևի հերթական շանտաժի և Փաշինյանի գործողությունների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս