Զախարովան հաստատել է, որ հրաժարվել է սեղմել Գերմանիայի դեսպանի ձեռքը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ միտումնավոր չի սեղմել Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆի ձեռքը՝ ՌԴ ԱԳՆ նրա կատարած այցի ժամանակ:
Лента.ру-ի համապատասխան հարցին ի պատասխան դիվանագետն ասել է. «Այո, այդպես է»՝ հավելելով, որ նման կերպ ինքն արտահայտել է իր վերաբերմունքը հակառուսական այն դիրքորոշմանը, որն, իր կարծիքով, որդեգրել է գերմանացի դեսպանը:
Ավելի վաղ Ալեքսանդր Լամբսդորֆն ինքն էր հայտնել, որ Զախարովան անտեսել է ձեռք սեղմելու իր փորձը հանդիպման սկզբում, որին նա կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:
Լրատվամիջոցների տվյալներով՝ դիվանագետին կանչելու պատճառ կարող էին դառնալ Մոսկվայի կասկածներն առ այն, որ Գերմանիայի քաղաքական շրջանակների առանձին ներկայացուցիչներ կապեր են պահպանում ահաբեկչական կազմակերպությունների հետ:

