Բաժիններ՝

Թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտվել

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը թմրամիջոց պատրաստելու նպատակով տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։

Բնակության հասցեում կանեփ աճեցնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Մերձավան մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Մերձավան գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու տան բակում և հարակից հատվածում հայտնաբերվել է կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Տեղեկության համաձայն՝ Սարդարապատ գյուղի բնակիչը տան բակում և կից շինությունում պահում էր կանեփից պատրաստած թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031