Պելեի՝ 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչի մարզաշապիկը վաճառվել է 4,88 միլիոն դոլարով
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մարզաշապիկը, որով նա հանդես է եկել 1958 թվականի աշխարհի առաջնության հաղթական եզրափակիչում, Sotheby’s աուկցիոնում վաճառվել է 4,88 միլիոն դոլարով. հայտնում է աուկցիոնի տան կայքը։
Պելեն այս մարզաշապիկը նվիրել էր 1958 թվականի ԱԱ-ի իր թիմակից Դիդիին։ Ավելի ուշ վերջինս այն փոխանցել էր Բրազիլիայի սպորտի թանգարանին, որից հետո մարզաշապիկը հայտնվել էր մասնավոր հավաքորդի սեփականությունում։
Պատմության մեջ ամենաթանկարժեք մարզաշապիկը շարունակում է մնալ Դիեգո Մարադոնայի՝ 1986 թվականի ԱԱ-ի խաղաշապիկը։ 2022 թվականին այն վաճառվել էր 9,28 միլիոն դոլարով։

