Ինչպե՞ս է աշխատում ռոբոտային վիրաբուժական համակարգը
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն էր, որը զինվել էր գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով, և առաջինն է իրականացրել ռոբոտային հեռավար վիրահատություն։
Ռոբոտային վիրաբուժությունը ժամանակակից բժշկության ամենաառաջադեմ ուղղություններից է, որը համատեղում է նորագույն տեխնոլոգիաները և վիրաբույժի մասնագիտական հմտությունները՝ ապահովելով առավել, նուրբ, ճշգրիտ, անվտանգ ու վերահսկելի վիրահատական միջամտություններ։
Չնայած անվանմանը՝ վիրահատությունը չի իրականացվում ռոբոտի կողմից ինքնուրույն. համակարգն ամբողջությամբ ղեկավարվում է վիրաբույժի կողմից, իսկ ռոբոտային գործիքները բարձր ճշգրտությամբ փոխանցում են նրա յուրաքանչյուր շարժումը։
Սա հնարավորություն է տալիս կատարել բարդ միջամտություններ նույնիսկ դժվար հասանելի անատոմիական հատվածներում՝ պահպանելով գործողության ֆունկցիոնալ լավ արդյունքի համար անհրաժեշտ նուրբ նյարդերն ու անոթները և նվազագույնը վնասելով շրջակա հյուսվածքները։
«Սլավմեդ»-ում ներդրված համակարգն այսօր միակն է Հայաստանում, ինչը իր նորարարական հնարավորություններով միավորում է առաջադեմ հաղորդակցական ենթակառուցվածքներ՝ ներառյալ 5G, լայնաշերտ, օպտիկամանրաթելային և արբանյակային կապերը՝ ապահովելով բժշկական նորարարությունների անխափան և անվտանգ կիրառումը։
Ռոբոտային համակարգի հիմնական բաղադրիչների և դրանց ֆունկցիաների մասին մանրամասն՝ ստորև ֆոտոշարքում։


