Հայաստանի 1 սմ տարածքի զիջումը հակասահմանադրական է՝ ծանրագույն քրեական հանցագործություն. այս իշխանությունը 2 հենարան ունի՝ արտաքին աջակցություն և ոստիկանական սվիններ. Գրիգոր Մուրադյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գուցե համադրելի է 1988 թվականի շարժման հետ: Այն Հայաստանի ինքնորոշման հաստատման և մեր կորցրած սուբյեկտայնությունը վերագտնելու մասին է։ Որևէ աղերս անգամ չկա 2018 թվականի հեղափոխության հետ, որը կոռուպցիայի դեմ պայքարի մասին լոզունգով էր: Հաջողության դեպքում՝ այս շարժման արդյունքում մենք գուցե դառնանք սուբյեկտ։ Հնարավոր չէ՝ դրսից թելադրվող լուծումներ լինեն։ Մենքայսշարժումով աշխարհին ցույց ենք տալիս, որ պայքարում ենք մեր սուբյեկտայնությունը վերագտնելու համար։
• Արևմուտքն իշխանական և մերձիշխանական քաղաքական ուժերին գործիքավորել և լայն հնարավորություն է տվել. հենց Արևմուտքի կարծիքը փոխվի,իշխանությունների այդ կեղծ«լեգիտիմության»շղարշն էլ կվերանա։
• Լեգիտիմությունը չի չափվում սոսկ ձայների քանակով.80-90 տոկոսը չի վստահում այս իշխանություններին։
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։
• Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա Հայաստանում ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները, խոսքի, հավաքների ազատության իրավունքները, դա է փաստում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի, ինչպես իրենք են սիրում ասել, աննախադեպ զեկույցը։
• Հստակ է, որ Հայաստանում ամբողջությամբ իրագործվում է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի ծրագիրը: Այն, որ, օրինակ,2019թ. ՀՀ գործող իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի զավթումնԱրևմուտքը չդատապարտեց, իսկ ՄԻԵԴ-ը խրախուսեց, փաստում է, որ Արևմուտքից կա որոշակի ծրագիր, և հետևում է, որ որևէ շեղում չլինի այդ ծրագրից, հակառակ դեպքում խստագույնս կդատապարտի։ Այսքան տարի Արևմուտքը աչք է փակում մարդու իրավունքների ոտնահարման՝հավաքների ազատությունը խոչընդոտելու, արտահայտվելու իրավունքը սահմանափակելու, քաղբանտարկյալների առկայության առջև։
• Եթե ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսվի, ապա անպայման վարչապետի թեկնածուի անուն պետք է հնչի։ Այդ առումով այս շարժումը պարտադիր է։
• Իշխանությունը և մերձիշխանական շրջանակը քաջ գիտակցում են, որ իշխանության տապալումը ողջ իշխանական նավի տապալում է նշանակելու։ Իհարկե,Բագրատ սրբազանի երկքաղաքացիությունը խոչընդոտ է՝ խնդիր է իրավունքի տեսանկյունից։ Եթե այդ ճանապարհով են գնում, ապա պետք է հաղթահարվի այդ խոչընդոտը, այսինքն՝ Բագրատ սրբազանի փոխարեն՝ վարչապետի այլ թեկնածու պետք է լինի։
• ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարող են նաև վայր դնել պատգամավորական մանդատները, բայց միայն այն ժամանակ, երբ շարժումը մոտ լինի հաջողության։ Մանդատները վայր դնելու ճիշտ պահը պետք է ընտրեն, երբ շարժման օգնությամբ առկա լինի քաղաքական խորը ճգնաժամ: Պետք է ոչ շտապել և ոչ էլ ուշանալ, պետք է ճիշտ պահին կատարել կարևոր քայլեր։
• «Տավուշը հանուն հայրենիքի» այս շարժման շնորհիվ քաղաքականությունը վերադարձավ մեր պետություն.իշխող այս ռեժիմն ապաքաղաքական է և կատարում է իրեն թելադրված, այսպես կոչված՝ բոլթոնյան ծրագրերը:
• Որո՞նք են հաջողության հասնելու իրավական և քաղաքական ճանապարհները։ Սահմանադրական մի քանի լուծում կա, բայց այս դեպքում սահմանադրությունը լռում է՝ ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից: Եթե քաղաքական և իրավական գործընթացները զուգահեռ ընթանան, հնարավոր է հասնել վարչապետի հրաժարականին։ Իսկ քաղաքական այս գործընթացի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են։
• Նրանք, ովքեր պնդում են միայն ու միայն Բագրատ սրբազանի թեկնածությունը՝ որպես վարչապետ, արջի ծառայություն են նրան մատուցում։
• Ինչի՞ց պետք է զերծ մնանք։ Շատ վտանգավոր է և պետք չէ կրկնել այս իշխանությունների սխալներն ու խախտումները, որի համար նրանք վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության։ Սահմանադրության խախտումով հրաժարականի հասնելու և Բագրատ սրբազանին վարչապետ ընտրելու դեպքում Արևմուտքը կթիրախավորի և կհամարի ոչ լեգիտիմ: Պետք է ընտրել իրավական և սահմանադրական նորմերին համապատասխանող առաջնորդ, իսկ Եկեղեցին կարող է հանդես գալ՝ որպես ինտեգրող ուժ, որի դերը Սահմանադրությամբ պետք է կատարեր հանրապետության նախագահը: Քաղաքական տեսանկյունից Բագրատ սրբազանը կարող է լրջագույն դերակատարություն ունենալ՝ առանց որևէ պաշտոն ստանձնելու։
• Պատերազմ կլինի այն ժամանակ, երբ մեր հակառակորդը հասկանա, որ հնարավոր կլինի հասնել հաջողության։
• Հայաստանի այս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, բայց այնպես չէ, որ իրենք կդիմեն պատերազմի՝ առանց հաշվի առնելու միջազգային հանրության կարծիքն ու գնահատականը։
• Երբեք չէի մտածի, որ երբևէ կգա մի օր, երբ Թուրքիայից և Ադրբեջանից կպահանջեն փոխել Հայաստանի Սահմանադրությունը:
• Այս իշխանությունների վարքագիծը ծրագրվա՞ծ հանձնվողականություն է, թե՞ սպոնտան՝ սեփական իշխանությունը պահելուն ուղղված հանձնվողականություն։
• Դե թող փորձեն փոխել սահմանադրությունը նորով:Նման հանրաքվեն կլինի այս իշխանությունների լիարժեք տապալումը։
• Միջազգային իրավունքի ճգնաժամն առաջացրել է հենց Արևմուտքը: Արևմտյան արժեքները, ցավոք, դառնում են ընդամենը կարգախոս և դրոշ։
• Այս իշխանությունները ձեռնտու են Արևմուտքին, դրա համար էլնրանց դեմ ճնշումներ չեն լինում՝ անկախ կատարած սխալներից։
• Այս իշխանությունը երկու հենարան ունի՝ արտաքին աջակցություն և ոստիկանական սվիններ։
• Ադրբեջանական նավթի գործոնը միայն գերիշխող դիրք ունենալու համար է, և Արևմուտքը մեր տարածաշրջանում Թուրքիային է առաջ մղում։ Այս իշխանությունների դրսևորած վարքագիծը վկայում է, որ նրանք մեր երկիր են հրավիրում Թուրքիային։ Մարդիկ պետք է հասկանան, որ ոչ թե Արևմուտքն է գալու Հայաստան, այլ Թուրքիան, և դառնալու է տարածաշրջանում գերիշխող պետություն։
• Քաղաքական այլընտրանք ներկայացնելն այս իշխանությունների պատկերացմամբ՝ նշանակում է լինել գործակալ։ Եթե ձեզ ընդդիմացողներին գործակալ եք համարում, այդ դեպքում դուք ո՞ւմ ազդեցության գործակալն եք՝Բոլթոնի՞, թե՞Բըրնսի (Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս,-հեղ.)։
• Մենք Արևմուտքի՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյեննների կողմից տրված փշրանքների դիմաց հանձնո՞ւմ ենք Արցախը՝այն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
• Միջազգային իրավունքի տեսանկյունից աներկբայորեն Արցախի հարցը փակված չէ։ Այսինքն՝ դա կարող է դառնալէթնիկ զտման միջոցով տարածք գրավելու նախադեպ։ Արդյո՞ք հնարավոր է հարցը նորից բացել:Այդ հնարավորությունները կան, եթե Ալիևին հաջողվի այդ գործընթացը թեկուզև քաղաքականապես, բայց ոչ միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմացնել, այսինքն, երբ ինքը կատարի որոշ պարտավորություններ և պարգև ստանա։
• Արցախի հարցի փակված լինելն այլևս կախված չէ ոչ Հայաստանի իշխանություններից, և ոչ անգամԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց։ Խոսքնաշխարհաքաղաքականառևտրի մասին է. եթե Ադրբեջանը կարողանա իր առջև դրված պարտավորությունները կատարել, օրինակ՝ հակաիրանյան պլացդարմ դառնալով, ապա այդ պարագայում տեղի կունենա լիարժեք ինդուլգենցիա, և Ղարաբաղի մասին ոչ ոք չի հիշի։
• Այս իշխանությունները պետք է գիտակցեն, որ վավերացրած Հռոմի ստատուտը կարող է նաև իրենց նկատմամբ կիրառվել, ոչ թե Պուտինիկամ Ալիևի, այնպես, ինչպես ակնարկում են։ Օրինակ, Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ արձակած հրամանների հիմքով։
• Խաղաղության պայմանագիրը կարող է կայունության երաշխիք լինել, նախ,եթե խոշոր երկրներն անվտանգային երաշխիքներ տան Հայաստանին, և երկրորդ՝ Հայաստանն այնպիսի զիջումների գնա, որ լինի լիակատար կապիտուլյացիա, և հակառակորդն այլևս չմտածի պայմանագիրը Հայաստանի կողմից խախտելու մասին։ Իսկ դա վերջը կլինի մեր պետության:
• Եթե պետությունը չունի կադաստրի թուղթ, ուրեմն պետություն չէ, և ղեկավարն էլ առնվազն լեգիտիմ չէ։
• «Այն, ինչին տիրապետում ես, շարունակիր տիրապետել» հայտնի սկզբունքն ապագաղութացման համար է գործում, այս սկզբունքն Արևմուտքը փորձել է տարածել Հարավսլավիայի և Խորհրդային Միության վրա, բայց այդ սկզբունքը խախտել է հենց Արևմուտքը՝ Կոսովոյի օրինակով։ Ալմա Աթայի հռչակագիրը հռչակագրային փաստաթուղթ է։ Ճանաչմամբ չի որոշվում՝ պետությո՞ւն ես, թե՞ ոչ: Տարածքային ամբողջականության անխախտելիությունը վերաբերում է գոյություն ունեցող սահմաններին, այսինքն՝ Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա Աթայի հռչակագրում հիշատակվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, որի մասին այս իշխանությունները չեն խոսում:
• ՀԽՍՀ սահմանը դարձել է միջազգային սահման՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի, այսինքն՝ մենք միջազգային իրավունքով պաշտպանված ենք։ Եթե ՀԽՍՀ տարածքից՝ ճշգրտումներից դուրս անգամ 1 սմ զիջում եղավ, պահանջվում է հանրաքվե։ Եթե չի լինում հանրաքվե՝ խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը, դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում, որը ծանրագույն քրեական հանցագործություն է։ Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ճանաչված տարածքից զիջել: Այս իշխանությունների դեպքում քաղաքական պատասխանատվության մասին խոսելն անիմաստ է, միանշանակ պետք է լինի քրեական պատասխանատվություն։
Մանրամասները՝ տեսանյութում.