Կարևոր է՝ ո՞վ կլինի Իրանի հաջորդ նախագահը. առանց Իրանի, Հայաստանը Հնդկաստանի հետ կապ չի կարող ունենալ, կարմիր գծերն էլ ավելի կկոշտանան. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Դեպքի օրն իսրայելական մամուլը բոլորից ամենաօպերատիվն էր տալիս Իրանի նախագահի ուղղաթիռի աղետի մասին տեղեկությունները։ Իսրայելական մամուլը գրում էր նաև, որ պետք չէր բարձր մակարդակով հանդիպում ունենալ Ալիևի հետ։ Շրջանառվում է տեղի ունեցածի մեջ Իսրայելի հնարավոր մասնակցության մասին վարկածը, և այդ առումով կան անուղղակի ինդիկատորներ: Արցախի օկուպացիայից հետո այդ տարածքներում արձանագրվել է Իսրայելի ներկայությունը, օդանավակայաններ են կառուցել, իսրայելական զենք են կուտակել, որտեղ էլ փաստացի հանդիպումն է տեղի ունեցել։ Հանդիպումից մեկ օր առաջ Իսրայելից ամերիկյան ինքնաթիռ էր եկել Ադրբեջան: Բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, կա նաև եղանակային վատ պայմանների հանգամանքը: Պետք է սպասենք՝Իրանն իր հետաքննությունն իրականացնի և հայտարարի փաստերի, տեղի ունեցածի վերաբերյալ իր հետաքննության մասին:

Կարդացեք նաև

• Իրանում հասարակությունը կարող է այս ամեննօգտագործել ներքին կյանքում։ 50 օր հետո Իրանում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, և Ադրբեջանը կարող է այս ընտրություններն օգտագործել՝ որպես հնարավորությունների պատուհան։ Հունիսին անցկացվելու են ԵՄ-ում ընտրությունները, և այս ժամանակահատվածը պետք է օգտագործեն նոր կոնֆիգուրացիաներ ստեղծելու համար: Իրանն այս ժամանակահատվածում զբաղված է լինելու ներքին անվտանգությունն ապահովելու հարցով, այդ ժամանակ Ադրբեջանը կարող է օգտագործել այս պատուհանը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ Իրանն ավելի զգույշ է Ադրբեջանին վերաբերող հարցերում։ Այնպես որ, Ադրբեջանը սպասելու է Իրանի ներսում զարգացող իրադարձություններին:

Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք, որ Al Jazeera-ի թղթակիցն աղետալի դեպքից հետո ուշադրություն է հրավիրել Ռաիսի-Ալիև հանդիպման, արարողության ժամանակ Ռաիսիի արած հայտարարության վրա։ Նա Ալիևին ասել է. «Ինչ-որ մեկին կարող են դուր չգալ մեր հանդիպումներն ու մեր համատեղ հաջողությունները», և, որ «կարևորն այն է, որ մենք միասին իրագործենք այն, ինչն ի շահ մեր երկրների, պետությունների և ժողովուրդների է»: Գործակալությունն այս խոսքերը գնահատել է՝ որպես «կամ Ռաիսիի կողմից որոշակի վտանգի կանխազգացում, կամ այն, որ նա ինչ-որ տեղեկություն ուներ»:

• Եթե տեղի ունեցածի նպատակն Իրանն ապակայունացնելը լիներ, ապա այս ճանապարհով հնարավոր չէր։

• Խնդիրը Գազայում է, ինչքանով Իրանի գործընկերները՝ սկսած հուսիթ գրոհայիններից, վերջացրած Հըզբոլլայով, ակտիվ կլինեն այդ հարցում, որովհետև ԱՄՆ-ը շարունակում է ճնշումն Իսրայելի նկատմամբ, որովհետև հասկանում է, թե որտեղ են կարմիր գծերը՝ Գազայում։ Ամեն ինչ կախված է, թե Իրանը որքանով թույլ չիտա Իսրայելին Գազայում հատել կարմիր գծերը։

• Այս ֆոնի վրա խնդիրը հայկական կողմում է գտնվում: Հնդկաստանը հայտարարություն արեց, թե սպասում են Հայաստանի արձագանքին Հյուսիս-Հարավ-Պարսից ծոց-Սև ծով ճանապարհի վերաբերյալ: Ռուսական փորձագիտական շրջանակներում շատ ակտիվ քննարկում են Իրանի հետ համագործակցության հարցը, կարևոր է՝ո՞վ կլինի Իրանում նախագահը, որովհետև Իրանի քաղաքական այն կորիզը, որի հետՌուսաստանը շատ ակտիվ համագործակցումէր, տեղի ունեցածից հետո այլևս չկա։

• Հետագա հնարավոր զարգացումներըկախված են այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ տեղի կունենան Գազայում և Իրան-ԱՄՆ հարաբերություններում: Ադրբեջանն Իսրայելի նոր պերիֆերիկ ռազմավարության հարցում հիմա ամենակարևոր դերն է խաղում, Թուրքիան այս ռազմավարության մեջ չկա, Կենտրոնական Ասիան և Արաբական աշխարհի երկրները չկան,Իրանի դեմԻսրայելի խաղում հիմնական դերակատարը մնում է Ադրբեջանը: Այժմ Իսրայելը կաշխատի ավելի շատ ներդրումներ անել Ադրբեջանում, ինչ կառավարություն էլ լինի Իսրայելում, Ադրբեջանի դերն իրենց մոտ շատ բարձր կմնա։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից՝ Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո հայտարարում է, թե ավելի գլոբալ հարցերով են զբաղվում՝ նաև որպես հիմնական կապող օղակ:

Ընթերցողին տեղեկացնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վաղուց երկխոսություն է ընթանում: Իսրայելական Walla լրատվական պորտալը, հղում անելով հետախուզությանը մոտ կանգնած անանուն աղբյուրներին, հայտնել է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են անցկացրել Օմանում:

Նշվել է նաև, որ դրան մասնակցել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ ՄաքԳերքը և Իրանի հատուկ ներկայացուցիչ Աբրամ Փեյլին: Այս հանդիպման նպատակները նկարագրվում են ընդհանուր արտահայտություններով, ինչպիսիք են՝ «Մերձավոր Արևելքում լարվածության քննարկումը»՝ նշելով, որ այդ բանակցություններն «ինչ-որ բանով կոնկրետ մոտիվացված են ևանցկացվել են Իսրայելի վրա Իրանի հարձակումից մեկ ամիս անց»:

Ի դեպ, Բրեթ ՄաքԳերքի նշանակումը նորընտիր նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով համակարգողի պաշտոնում, անհանգստություն էր առաջացրել Թուրքիայում:

Axios-ը գրել էր, որ ՄաքԳերքը, ով Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի օրոք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հանձնակատար է եղել, համարվում է Մերձավոր Արևելքում Թուրքիայի կառավարության քաղաքականության խիստ քննադատ և քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հետ Ամերիկայի գործընկերության բացահայտ աջակից։ 2017-ին Թուրքիայի կառավարությունը պահանջել էր հեռացնել ՄաքԳերքին պաշտոնից՝ սիրիական քրդական YPG-ի հետ սերտ կապերի պատճառով: ՄաքԳերքը պատասխանատու է ԱՄՆ քաղաքականությունը համակարգելու համար ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրանում, Իրաքում և Լիբիայում:

2019-ին ՄաքԳերքը ենթադրում էր, որ Թուրքիան կարող էր ապաստան տալ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Նույն թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բոցաշունչ ելույթից հետո ՄաքԳերքը Twitter-ում գրել էր. «Էրդողանը մուսուլմաններին կոչ արեց «միավորվել ընդդեմ Արևմուտքի» հենց այն պահին, երբ Թուրքիան Ստամբուլում ընդունեց ահաբեկիչ Իսմայիլ Հանիին»:

ՄաքԳերքը նաև շատ քննադատաբար էր վերաբերվում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ծրագրերին՝ ասելով, որ դա «արդյունավետորեն կընդլայնի Թուրքիայի սահմանը 30 կիլոմետր դեպի Սիրիայի խորքը, ներառյալ՝ քրիստոնյաների, քրդերի և այլ խոցելի փոքրամասնությունների տարածքները»:

• Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Միջուկային զենքի խնդիրը դժվար թե առաջնահերթ լինի գերտերությունների միջև ներկայիս քննարկումներում, հիմա հիմնական նպատակը՝ չթողնել, որ լոկալ պատերազմը դառնա տարածաշրջանային, որովհետև դրանում շահագրգռված չեն ոչ ԱՄՆ-ը, և ոչ Իրանը:

• Այո,«Մոսադ» հետախուզական ծառայությունը գործում է Ադրբեջանում, ինչպես նաև գործում է ռազմական հետախուզությունը: Լիբանանում,Սիրիայում, Գազայում խնդիրները սուր են դրված և իրականում լուրջ արդյունք չկա Իսրայելի համար։ Գազայի և ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների հարցը Նեթանյահուն ձգձգում է մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները. եթե Թրամփը հաղթի,ապա Իսրայելի համար այլ իրավիճակ կարող է ստեղծվել։

• Իրանում նախագահական ընտրություններից առաջ այս 50 օրը Հայաստանի համար շատ կարևոր են: Կարևոր են Իրանում ներքին կոնֆիգուրացիայի փոփոխության առումով, որովհետև,նախ, առանց Իրանի՝ Հայաստանը Հնդկաստանի հետ կապ չի կարող ունենալ, և, երկրորդ,եթե Իրանը լինի ավելի կոնսերվատիվ, ապա կարող է ավելի կոշտ խոսել Հայաստանում արևմտյան ներկայության առումով, որը կարող է կարմիր գծի փոփոխության՝ էլ ավելի խստացման պատճառ դառնալ։

• Թուրքիան փորձում է հիմնական դերակատարություն ունենալ արաբական աշխարհում։

• Տոյվո Կլաարը հայտարարեց, որ ողջունում է Թուրքիայի ակտիվ դերակատարությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանում. դա շատ լավ հասկանում են Իրանում, դրա համար բալանսավորում ենԹուրքիային՝ թե՛ տարածաշրջանում, և թե՛ Սիրիայում։

• Հայաստանի որոշ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ ՀՀ իշխանությունների պարզաբանումները և արդարացումները, թե իրենք ՌԴ նախագահ Պուտինին չեն խնդրել պահպանել սահմանապահ զորքերը Թուրքիայի և Իրանի սահմանին, հասկանալի է, որովհետև Հայաստանը չի ուզում՝ Արևմուտքում իմանան, որ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանին՝ մնալ այդ սահմաններում:Փաշինյանն անհանգստանում է, թե ինչպիսին կլինիԱրևմուտքի արձագանքն իր այդ խնդրանքին:

• Եթե Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը հիմա նվազի, կստեղծվի անվտանգության վակուում, ինչից կօգտվեն Ադրբեջանը և Թուրքիան։

• Ուժային դիսբալանսի պատճառով մեր բանակը կարող է միայն ժամանակավորապես երկարաձգել ադրբեջանական բանակի ներխուժոմը, բայց չի կարող կասեցնել։

• ՀՀ իշխանություններն ասում են, որ Տավուշումտեղադրված այդ սյուներն անվտանգության երաշխիք են, բայց բոլորի համար հասկանալի է, որ անվտանգության երաշխիք բացարձակապես չկա։

• Ալիևի համար շատ կարևոր է իր ագրեսիվ, անօրինական գործողությունների լեգիտիմությունը: Եթե Հայաստանից այդ տարածքները՝ գյուղերը, անկլավները,Ադրբեջանը փորձի ստանալ ուժով, լեգիտիմ չի ճանաչվի, հետևաբար՝ Ալիևի հակաիրավական այդ գործողությունների լեգիտիմությունը Հայաստանի իշխանությունն է ապահովում։ Հայաստանի իշխանությունը կեղծ սահմանազատման-սահմանագծման անվան տակ հող է հանձնում Ադրբեջանին և դրան տալիս է միջազգայինլեգիտիմություն։

• Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում Ադրբեջանը. իրենք հաղթող կողմ են և ոչինչ չեն թաքցնում։ Ասում են՝ մենք ստիպեցինք Հայաստանին հող հանձնել: Ադրբեջանը երբեք չի ասել, որ այս գործընթացը կատարվում է Ալմա Աթայի հռչակագրի հիմա վրա։ Ադրբեջանը թելադրում է օրակարգը, հիմա էլ ասում է՝ եթե Հայաստանը չբացի Զանգեզուրի միջանցքը, ապա տարածաշրջանային կոմունիկայից դուրս կմնա։ Ինչ-որ նախնական պայմանավորվածություններ, առնվազն քննարկումներ կան Զանգեզուրի միջանցքի հարցով, բայց մենք դրա մասին դեռ ոչինչ չգիտենք։

• Ռուսաստանը կարծես Փաշինյանից այս վերջին հանդիպման ժամանակ ստացել է երաշխիքներ, որ Հայաստանը ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս չի գա՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։ 102-րդ ռազմաբազան էլ կմնա Հայաստանում: Ռուսաստանն իրեն ապահովել է նրանով, որ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն անընդհատ աճում է։ Եվ Ռուսաստանը տեսնում է, որ արևմտյան այս սանկցիաների պարագայում Հայաստանը շահում է, բնականաբար, դուրս չի գա ԵԱՏՄ-ից:

• Ռուսաստանում մոտեցումը հետևյալն է՝Հայաստանն ալտերնատիվ շուկա չունի, և իր տնտեսությունը 50 տոկոսով կախված է ԵԱՏՄ-ից, տնտեսական փոխկապակցվածությունը պահում է Հայաստանին՝ ԵՄ ուղղությամբ կտրուկ քայլեր անել։

• Ռուսաստանը ստատուս-քվոյի կողմնակից երկիր է. ինչքան կայուն լինի իր վիճակը, այնքան իր համար լավ։

Լայնածավալ էսկալացիան Ադրբեջանի հետ կհանգեցնի Հայաստանի համար զգալի կորուստների, ուստի Ռուսաստանի համար ձեռնտու է, որ պահպանվի ստատուս-քվոն։

• Հայաստանի համար հիմնական խնդիրները կլինեն այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսի Սոթքի հատվածում գործընթացները:Այդ ժամանակ ավելի հստակ ու պարզ կլինի, թե այն, ինչ կատարվում է՝ սահմանազատո՞ւմ է, թե՞ հողերի հանձնում։

• Հայաստանը հայտարարում է, թե սահմանազատման, սահմանագծման գործընթացը տեղի է ունենում 1976 թվականի քարտեզների հիմքով: Ընդ որում, այդ պահանջը, ինչպեսև Տավուշից սահմանազատումը սկսելու պահանջը դրել է Ադրբեջանը: Ալիևն ինքն էլ հայտարարեց, որ ինքն է ասել՝ Տավուշից սկսել: Եթե այդ քարտեզով են առաջնորդվում, ապա Ադրբեջանը պետք է դուրս գա Գեղարքունիքից, Վայոց ձորից, Սյունիքից, բայց Ադրբեջանը հայտարարել է, որ դուրս չեն գալու, իրենք ծախսել են միլիոնավոր դոլարներ և ամրապնդել են իրենց դիրքերը:

• Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում կայացրած որոշումները չեն բխում ՀՀ պետական և ազգային շահերից:

• Եթե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համեմատենք Վրաստանում տեղի ունեցող շարժման հետ, ապա կտեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում, և ինչպես է Արևմուտքն արձագանքում.Վրաստանում ընդդիմության հետ քայլում են ԵՄ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները: Բագրատ սրբազանին ՀՀ իշխանությունները և մերձիշխանական շրջանակները մեղադրում են Կրեմլի, Պուտինի գործակալ լինելու մեջ, ադրբեջանցիները գրել էին, թե Իրանն է կանգնած այս գործընթացի ետևում, բայց հայաստանյան այս ցույցերում ես ոչ Լավրովին եմ տեսել, ոչ էլ ողորմածիկՀոսեյն Ամիր Աբդոլլահիանին…Այդուամենայնիվ հարց է ծագում, թե ով է պատրաստ աջակցել այս շարժմանը.իրականում մենք Հայաստանում ավելի շատ տեսնում ենք Արևմուտքի ներկայությունը։

• Ո՞վ է թիրախավորում Հայ Առաքելական եկեղեցին՝ Թուրքիան և Ադրբեջանը:Փաստորեն, Հայաստանում Եկեղեցու դեմ հայտարարություններ անող փորձագետներն այս երկրների շարքում են։ ՀՀ գործող իշխանությունները,2018-ից իշխանության գալով, անմիջապես թիրախավորեցին բանակը, եկեղեցին, անվտանգության, պետական համակարգերը: Եկեղեցին չկարողացան թուլացնել, Հայ Առաքելական եկեղեցին ունի ամենաբարձր վարկանիշը՝ որպես ինստիտուտ, և հիմա, փաստորեն, մնացել է վերջին բաստիոնը։ Ադրբեջանում շատ լավ հասկանում են՝ հենց եկեղեցին Հայաստանում չունենա այն դերը, ինչ ունի հիմա, իրենք շատ ավելի հեշտ կկարողանան հասնել իրենց նպատակներին։

• Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր, այս շարժման մեջ ներգրավվելով, միավորներեն ուզում հավաքել՝մինչև 2026 թվականի ընտրությունները։ Այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են գնալ ընդդեմ Եկեղեցու, թիրախավորել, ոտնձգություններ կատարել, ազգային ուժեր չե՛ն։ Նման ուժերը չպետք է հրահրեն Բագրատ սրբազանին,չպետք է նրան մղեն սխալ քայլերի, իրենց քայլերն էլ չպետք է բխեն իրենց մերկանտիլ նպատակներից ու շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս