Firebird AI-ին տրամադրվելիք մաքսատուրքից ազատման արտոնության չափը 2․6 մլրդ դրամից կդառնա 2,9 միլիարդ դրամ

Կառավարությունը, ինչպես հիշում եք, դեռ ապրիլի 30-ի նիստում որոշում էր ընդունել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Ֆայրբըրդ ԷյԱյ» (Firebird AI) ՓԲԸ-ին: Այդ ժամանակ նշվում էր, որ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 2․6 մլրդ դրամ։

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է ապրիլի 30-ի N 577-Ա որոշման մեջ փոփոխություն կատարել՝ հիմնավորմամբ․ «Հաշվի առնելով, որ հայտը ներկայացնելիս ցանկում ներառված են եղել միայն այն ապրանքները, որոնց հայտի ներկայացման ժամանակ որոշված և հայտնի են եղել պարտադիր լրացման ենթակա տվյալներ՝ ներկայումս ներդրումային ծրագրի անխափան իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ցանկը լրացնել նոր ապրանքատեսակներով (շուրջ 3,5 մլրդ դրամ արժեքով)։

Միաժամանակ որոշմամբ հաստատված ցանկում առկա են մի շարք վրիպակներ՝ կապված քանակների, աժեքների հետ։

Քանի որ հավելվածում իրականացվող փոփոխությունները շատ են, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։

Կարդացեք նաև

Իրականացվող փոփոխության արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 30.4 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․9 մլրդ դրամ»։

Չզեկուցվող հարցերի փաթեթում ներկայացված այս նախագիծն ընդունվեց։

Կառավարությունը նշում է՝ «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է՝ Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Գործունեության հիմնական տեսակն է՝ տվյալների մշակում, սերվերային տիրույթի տրամադրում և ամպային ենթակառուցվածքների սպասարկում:

Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզում, իսկ դրա շրջանակում մինչև 2030 թ. նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031