Բաժիններ՝

Ռուսաստանը և Չինաստանը կաշխատեն ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և այլ կազմակերպությունների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն աշխատանքը Մեծ Եվրասիական գործընկերության նախագծերի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակարգման վրա: Այդ մասին ասվում է ՌԴ-ի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպման արդյունքների շուրջ համատեղ կոմյունիկեում։

«Կողմերը կշարունակեն աշխատանքը Մեծ Եվրասիական գործընկերության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգընթաց ու համակարգված զարգացումն առաջ մղելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և մյուս տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 3-ին երկօրյա այցով ժամանել է Չինաստան։

Այդ օրը նա Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ մասնակցել է երկու երկրների կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպմանը, ստորագրվել է համատեղ կոմյունիկե և մի շարք այլ փաստաթղթեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս