Թրամփի ջանքերով ակնկալվող խաղաղությունն առաջ շարժվելու միակ կենսունակ ուղին է. ԱՄՆ ներկայացուցիչը՝ Զելենսկիին
                                    ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը, որը ժամանել էր Կիև, Վլադիմիր Զելենսկիին հայտնել է հակամարտությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Ես հստակեցրել եմ, որ այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի, և որ նախագահ Թրամփի ջանքերով ձեռք բերված խաղաղությունն առաջ շարժվելու միակ կենսունակ ուղին է», – ասվում էր գրառման մեջ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    