Բաժիններ՝

Սերբիայի առաջնության խաղի ընթացքում կյանքից հեռացել է «Ռադնիչկի»-ի գլխավոր մարզիչը

Սերբիայի առաջնության ընթացքում մահացել է «Ռադնիչկի» գլխավոր մարզիչ Մլադեն Ժիժովիչը։

44-ամյա մասնագետը սրտի կաթված է ստացել Սերբիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Մլադոստ Լուչանիի» դեմ արտագնա խաղի առաջին խաղակեսի միջնամասում։

Նա կորցրել է գիտակցությունը, ինչից հետո խաղն անմիջապես դադարեցվել է։ Ժիժովիչին դուրս են բերել մարզադաշտից պատգարակով և տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Խաղը վերսկսվել է, սակայն 41-րդ րոպեին կրկին դադարեցվել է՝ Ժիժովիչի մահվան լուրի հաստատումից հետո։

Նշենք, որ Մլադեն Ժիժովիչը «Ռադնիչկիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր հոկտեմբերի 22-ից՝ փոխարինելով Ալեքսանդար Լուկովիչին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս