Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է ՄԻԵԴ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբանների որակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ:

Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2018 թվականին հրապարակային հնչեղություն ստացած և ավարտված, այսինքն յոթ տարվա վաղեմության գործով, որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Հարությունյանին: Ընդհանրապես, նման տևական ժամանակային խզման պայմաններում, կալանքը չի կարող դիտարկվել միակ հնարավոր և ողջամիտ խափանման միջոցը: Չնայած դրան, Դատարանը հաշվի չառավ հնարավոր այլ խափանման միջոցների հնարավորությունը, և հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նման դեպքերում Դատարանի կողմից կալանքին գերակայություն տալը դիտարկում է անձի անձնական ազատության իրավունքի և հենց ազատության կանխավարկածի կոպտագույն խախտում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս