Հիշենք, սակայն, թե նման քանի ծրագրերի մասին հայտարարվեց 2018 թվականից հետո, որոնք այդպես էլ մնացին ֆեյսբուքյան գրառման մակարդակում՝ չորացավ «չոր նավահանգստի» թեման, կիսատ մնացինին «Ֆլայ Առնայի» թռիչքները, տեսակ-տեսակ գործարանները և այլն։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան պահում է հաշտարարի, բայց ոչ անկախ դերակատարի դիրքը Երևանի ու Բաքվի միջև:
Վերջին ամիսների ընթացքում Հարավային Կովկասի հարևան միջինասիական ռեգիոնում ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ են ծավալվում՝ անմասն չթողնելով և նույնիսկ անմիջականորեն առնչվելով Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին:
Առավելագույնը, որ Հայաստանը կարող է ստանալ սահմանների բացումից՝ այլ շուկաներ հասանելիություն ստանալն է։ Դա էլ դեռ բազմաթիվ խնդիրների հետ է կապված։ Մինչ այդ՝ պետք է դիմանալ թուրքական աշխարհի տնտեսական ճնշումներին, հետո էլ մտածել այլ շուկաների համար արտահանելի ապրանքներ արտադրելու մասին։ Այսօր այդպիսի ապրանքները խիստ սահմանափակ են։ Հեռանկարում էլ հույսեր չկան, որ բան կարող է փոխվել։
Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը, ով ապրել է մոտավորապես Ք. ա. 63-24/21 թվականներին, համարվում է հին աշխարհի աշխարհագրական գիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին հաջողվեց պահպանել երթուղու ադրբեջանական, երկար քննարկված անվանումը, իսկ Հայաստանին հաջողվեց ՀՀ-ով անցնող երթուղու մասին տալ այլ անվանում, և, թե որքանով է սա գոհացուցիչ, պետք է որոշեն իրենք կողմերը։ Սակայն վերլուծաբանը գտնում է, որ շատ ավելի էական է ավելի լայն գործընթացները հասկանալ՝ իմանալու համար, թե այդ երթուղին ում շահերն է ամրապնդելու։
Նոյեմբերի 11-ին աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները հանդիպումների շարք նախաձեռնեցին Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ռուսաստանը Հայաստանին երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդրահարույց հարցերը քննարկելու հարցերի շուրջ խորհրդակցություններ է առաջարկել։ Երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված, այդ թվում՝ արտաքին դերակատարների հովանավորությամբ։ Այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է եղել։
«Վերջին ամիսներին Հայաստանը և Ռուսաստանն ամրապնդել են իրենց հարաբերությունները։ Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ վկայում են ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման, այլև դաշինքի նպատակային վերաձևավորման մասին»,- այս մասին ամերիկյան Արտաքին Քաղաքականության Խորհրդի (American Foreign Policy Council) Կենտրոնական Ասիա-Կովկաս վերլուծող պլատֆորմում հրապարակված հոդվածում արձանագրում է Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վախենում են արձագանքել Ադրբեջանից եկող որևէ հայտարարության։
«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի համար դեռ 2018-ին Փաշինյանի Գյումրիից սկսած քայլերթից պարզ է եղել, որ լավ տեղ չի տանելու այդ ընթացքը, և այն ավելի շատ նման է գործուղման։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյան-Թրամփ-Ալիև ձևաչափով ձեռք բերված «TRIPP route» ձևավորելու պայմանավորվածությունից հետո ևս Հարավային Կովկասում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինի, պրոյեկտի շուրջ քաղաքական դիսկուրսը չի սպառվում:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է Փարիզի Ամերիկյան համալսարանի միջազգային քաղաքականության դոկտոր, պրոֆեսոր Հոլ Գարդների հետ:
Ժամեր առաջ ՀՀ կառավարությունը մեծ շուքով ու ոգևորությամբ հայտնեց՝ ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանում է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ՝ «C5+1» ձևաչափի երկրորդ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս ձևաչափը ստեղծվել էր 2015 թվականին՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունն ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև։ Գագաթնաժողովը դիտարկվում է որպես ռեգիոնում Վաշինգտոնի դերի վերագնահատման և տարածաշրջանում քաղաքականության համակարգման ուղղությամբ մի միջավայրում, երբ Կենտրոնական Ասիայի երկրները որոշակի դիվերսիֆիկացիայի են ձգտում արտաքին քաղաքական հարաբերություններում։
Ալիևի նախօրեի հայտարարությունը, որ Ցարական Ռուսաստանի քարտեզներով «Սևանա լիճ չէ, այլ Գյոյչա լիճ է» Հարավային Կովկասում, այսպես կոչված, հաստատված խաղաղության շուրջ կասկածների հերթական ալիքը բարձրացրեց։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված Երևան-Վաշինգտոն-Բաքու հռչակագրի ստորագրումից, ինչպես նաև Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Բաքվի՝ մասնավորապես Ալիևի կեղծ խաղաղության օրակարգը չափազանց կարճ տևեց:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է։
Խոսելով Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» մասին, նա նշել է, որ իբրև թե տարիներ շարունակ հայկական կողմը և Սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը, այդ քարոզչությունը շարունակվում է, ուստի իրենք պետք է դրանց հակադարձեն իրենց «գիտական ճշմարտություններով»:
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, այսպես կոչված, խաղաղության հաստատման հռետորաբանության շրջանակում ՀՀ իշխանությունները փորձում են հող նախապատրաստել նաև փոխադարձ այցերի համար։
ՀՀ Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ ԽՎ-ի, 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը և գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին անդրադարձան ՀՀ-ում ձերբակալությունների պրակտիկային ու իրավապահների գործողություններին։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է՝ «Ռուսաստանի երկաթուղիները» տարածաշրջանի գործընկերների հետ քննարկում են ռուսաստանյան ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման կազմակերպման հարցերը:
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին Հայաստանի իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 5 մլրդ դրամ։ Տարադրամի համարժեքով՝ խոսքը 6 ամսում հազիվ 13 մլն դոլարի մասին է։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ու արտաքին խաղացողների ձգտումների ու դիրքավորման ֆոնին բնական է, որ Հայաստանը ձգտում է եվրասիական ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը, ինչպես նաև թուրքական ազդեցությամբ ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է։
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն փորձում են դրական ուղերձներով փոխանակվել, հաստատել՝ Հարավային Կովկասում այլևս խաղաղություն է:
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:
Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին:
Ալյասկայի Անքորիջում ՌԴ-ԱՄՆ ղեկավարների բանակցությունների տապալումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծես բանակցային նոր ռաունդ է փորձում ծավալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ: