Չնայած օրերս բարձրագույն ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեծ վստահությամբ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ անսպասելիորեն շարունակում է տարածքային պահանջ հնչեցնել։ «Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այդ հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավելել՝ «վստահ եմ՝ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադարձի ժամանակ»։
Փաշինյան-Էրդողան նյույորքյան հանդիպումը և Էրդողանի գաղտնազերծումը, թե Փաշինյանը դիմել է Թուրքիային Երևան-Բաքու միջնորդության համար, շարունակում է լայնորեն քննարկվել հայկական մամուլում։
«Թուրքիան միջնորդության ունակ չէ»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի այն պնդմանը, թե Փաշինյանն առաջարկել է նպաստել Երևան-Բաքու կարգավորմանը։
«Միջին միջանցքից խոսելով՝ Փաշինյանը կրկնում է ամերիկացի պաշտոնյաներին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին։
«Ինքն այդ տղաներին մատաղ է արել միայն մի նպատակով, որ կարողանա նորից վերընտրվել։ Հոկտեմբերին կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չի արել, որ իրեն դավաճան չասեն։ Հետևապես, ինքն իր կյանքում մի բան է լավ արել՝ եթե ժամանակին լավ հոդված էր ծախում, ապա հիմա՝ երկիրը»,- ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
«Սահմանազատումը ևս միջազգային սկզբունքներ ու նորմեր ունի,- արձագանքելով վերջին գործընթացներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ մանրամասնելով,- Եթե սահմանն անցնում է դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա, դա սահմանազատում չէ, եթե սահմանազատման հետևանքով ռազմավարական բոլոր բարձունքները հայտնվում են ինչ-որ մի կողմի իշխանության տակ, դա սահմանազատում չէ․․․ Դրանք նոր պատերազմների թաքնված ռումբեր են»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Մինչ ՄԱԿ ԳԱ «Ապագայի գագաթնաժողովի» ամբիոնից Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը դրական մտածողության՝ «positive thinking»-ի դասեր էր տալիս՝ տխրահռչակ «Ապագա կա» կարգախոսը տեղափոխելով այդ հարթակ, ինչպես նաև հեծանիվ քշում Նյու Յորքի փողոցներով, Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինը տարածեց՝ հրապարակայնորեն պայմաններ թելադրելով և պատերազմով սպառնալով Հայաստանին։
Պարզվում է, սակայն, որ «մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու» ենթատեքստը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վրա ծիծաղելու միջոցով աշխարհին զվարճացնելու նպատակադրում։ Մարդը, որ խոսում է մեր պատկերացումների ու քաղաքականությունների մակերեսային բնույթի մասին, հազարավոր կիլոմետրեր է կտրել-անցել, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի անունից հանդես գա՝ որպես շարքային շոումեն-ստենդափեր։
«Հաշվի առնելով հարցի կարևորությունը, հետաքրքրությունը, ինչպես նաև՝ հանգամանքը, որ, ըստ իս, մի շարք հարցերի պատասխաններ հնարավոր էր ստանալ գործի բանավոր քննության շրջանակներում, ես առաջարկեցի հետաձգել-անցնել բանավոր քննության, բայց դատարանը մերժեց»,- Սահմանադրական դատարանի բակում 168․am-ի հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությանը։
Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը գրավոր ընթացակարգով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթнաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չիբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
Հույների առավել մեծ հոսք դեպի Հայաստան և Արցախ, սակայն, տեղի է ունեցել 18-րդ դարում: Առաջին հույները Հայաստան և Արցախ են եկել Տիգրան Մեծի օրոք, որոնց Կիլիկիայից դեպի նոր կառուցված մայրաքաղաք Տիգրանակերտ և մի շարք այլ բնակավայրեր բերեց Տիգրան Մեծը: Հույների ամենամեծ հոսքը Հայաստան եղել է 1760-ականներին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված հեռախոսազանգերից հետո ռեգիոնալ այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությունը։
«Արցախի հանձնողը հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանն է, որ Պրահայում Ալիևի հետ հայտարարեց՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ո՛չ նախկիններին մեղադրելու, և ո՛չ էլ Արցախի այդ օրերի իշխանություններին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ արձագանքելով ՀՀ իշխանական բուրգից հնչող տարատեսակ հայտարարություններին, որոնցով Արցախի կորստի բեռը փորձում են դնել Արցախի իշխանությունների ուսերին։
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում իր բանակի զինվորականության հերոսություններից՝ նշելով, որ կարողացել են հաղթահարել և ճեղքել Արցախի օկուպացված պաշտպանական շրջանների աշխարհագրական բարդ տեղանքները և այլն:
«ՌԴ-ն չի միջամտում այլ երկրների ներքին գործերին»,- այս մասին այսօր բրիֆինգի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով օրերս ՀՀ-ում տարածված տեղեկատվությանը, թե հեղաշրջման փորձ է կանխվել, որում եղել է ռուսական հետք։
«Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի կողմից միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, իբրև թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստան տարբեր նպատակներով մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին փոխքարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն է։
Օգոստոսին ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը Հայաստանին մեղադրել էր պատերազմի պատրաստվելու մեջ՝ վկայակոչելով Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի զեկույցը, ըստ որի՝ ՀՀ տնտեսությունում ռազմական ծախսերը 4.2 տոկոս են, երբ Ադրբեջանինը 3.8 է:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂ հայության վերադարձի պահանջի ձևակերպումը, եթե այդպիսի ցանկություն կա, իրավական և առավելապես քաղաքական-դիվանագիտական հարց է, որը ներկայումս բավականին բարդ հարցերի հետ կապ ունի։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից մեկ տարի առաջ բռնի տեղահանված Սերժիկ Գրիգորյանը հույս ունի՝ հրաշք է լինելու, և Արցախից բռնի տեղահանվածները վերադառնալու են հայկական Արցախ։
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեկ տարի առաջ Արցախում մեկնարկած ողբերգական իրադարձություններին՝ նշեց․ «Մենք Արցախում էինք, որ սկսվեց էդ ամեն ինչը, և սպասելի չէր, քանի որ հերթական անգամ խաբում էին, որ ամեն ինչ լավ է լինելու․ ճանապարհը բացվելու է, հումանիտար օգնություններ են ուղարկում։
Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի անկման և նահատակների հիշատակի համար մատուցված պատարագից առաջ 168․am-ը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իշխանություններն այսօր լռություն պահպանում, ինչո՞ւ գործադիրի նիստում չեն հնչում օրվա խորհրդին համահունչ հայտարարություններ, և փոխարենը՝ խոսում են ասֆալտի, մեքենաների ու ծառերի մասին․ արդյո՞ք նաև ամոթի զգացումն է պատճառը։
«ԵՄ-ն ՀՀ-ի հետ ուս ուսի է կանգնած»,- այս մասին այսօր ՀՀ-Սփյուռք համաժողովի ընթացքում «Սփյուռք-Հայաստան համագործակցություն, կայուն զարգացում և կարողությունների զարգացում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս փուլի մասին։
Արվեստագետը «Ռևանշ լինելու է» խորագրով շարք է անում այն հույսով, որ մի օր ռևանշ իսկապես լինելու է. «Ես փորձում եմ արթուն պահել ռևանշի գաղափարը, որովհետև այն կենսակերպ է: Եթե դա էլ վերանա, մենք դառնալու ենք գնչու կամ վերանալու ենք ընդհանրապես: Ռևանշն այն է, որ մենք պետք է պատրաստվենք հարատև կռվի, և դա այսօր կամ 5 տարի հետո չի լինելու, այդ ռևանշը չգիտեմ՝ երբ է լինելու, բայց իմ խնդիրը քարոզն է»:
Թե ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը Խաղաղության պայմանագիրը համարում Հայաստանի սահմանները գծող թուղթ՝ այն պարագայում, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, չկա երաշխիք, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո էլ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացնի, ավելին, ըստ Փաշինյանի, տարածքային պահանջներ էլի կլինեն, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանից։
Նախիջևանյան ուղղությունն այս փուլում, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմի համար ամենակարևոր և գերակա ուղղություն է։ Եթե ամիսներ առաջ Տավուշի ուղությունն էլ էր նրանց համար կարևոր և առաջնային, ապա հիմա, երբ հայկական կողմն այդ ուղղությամբ իրականացրել է Ադրբեջանի պահանջը և հանձնել ռազմավարական կարևոր նշանակության հատվածները, ու, ըստ էության, այդ հատվածում կազմաքանդել անվտանգային ողջ ճարտարապետությունը, Ադրբեջանի համար նախիջևանյան ուղությունը դարձել է միակը: