
ՆԻԿՈ՛Լ, ՉԵՍ ՎԱՅԵԼԵԼՈՒ. ԴՈՒ ՏՂԱ ՉԵՍ, ՈՉ ԷԼ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՍ. ՔՈ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՍՏԱԽՈՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ. #ԱՇՏԱՐԱԿՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Աշտարակի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Ի՞նչ են մտածում աշտարակցիները իշխանության մասին. ի՞նչ կասեին իրենց» հարցին:
• Վարչապետ կա, Խաչատուրյան անունով պրեզիդենտ ունենք, նախարարներ, բայց Հայաստան պետության համար չեն, տարածքի համար են, որ նախկինում կոչվում էր Հայաստան: Հիմա կոչվում է նոր Էրմենիստան:
• Նիկոլ Փաշինյանը սուտասան, անպետք մարդ է: Տենց ստախոս աշխարհում երևի մի երկուսը կճարես. ինքը, մեկ էլ իր Աննան: Էդ մակարդակի ստախոս աշխարհում չկա:
Նիկո՛լ, դու տղա չես, ոչ էլ վարչապետ ես: Ոչ էլ վախենում եմ քեզնից: Ամոթ է էն հացը, որ դու ուտում ես: Չգիտեմ՝ դու թուրք ես, ադրբեջանցի ես, ի՞նչ ես: Հայը տենց բան չէր անի: Ես ընտրել եմ քեզ ու շատ մեծ սխալ եմ արել: Զիբիլը մնում է զիբիլ՝ լինի խորհրդարանում թե այլ տեղ:
• Պետական, հայակողմ մտածողություն ունեցող մարդ է պետք: Եթե այսպես շարունակվի, հա՛մ երկիր կկորցնենք, հա՛մ աշխատանք: Երիտասարդները թողնում, գնում են: Հայաստանը կլինի ծերանոց, և շատ հանգիստ սկուտեղի վրա կմատուցեն Ադրբեջանին: Թող իրենց մեղքը նախկինների վրա չգցեն: Նախկինների ժամանակ շատ էլ լավ էինք, հիմա ի՞նչ է: Օրենքները նենց են փոխել, նենց հարկեր են դրել, խեղդում են, չեն թողնում, որ գործատուներն աշխատեն: Իմ մի փոքր բիզնեսը նախկինների ժամանակ ծաղկեց, արտադրամաս դրեցի, իսկ հիմա անկում ենք ապրում:
Իշխանությունը պիտի փոխվի, որովհետև հիմիկվա իշխանությունը միայն իր գրպանների մասին է մտածում: Մենակ իրենց փորը կուշտ լինի, իրենք լավ ապրեն, թե ժողովուրդը ոնց կապրի, իրենց չի հետաքրքրում:
• Արցախի վաստակավոր նկարիչ եմ, 1993թ.-ից ունեմ ՀՀ անձնագիր, բայց հանկարծ 2023թ. ինձ զրկում են դրանից ու ընտրություններին մասնակցելու իրավունքից:
• Ամեն ինչի և՛ մեղավորը, և՛ պատասխանատուն իրենք են: Իրենք բերեցին և՛ պատերազմը, և՛ կորուստները: Ամեն ինչ իրենցից է գալիս: Սա մի իշխանություն էր, որ երևի եկավ պատժելու մեր ժողովրդին: Ինչի՞ էր Աստված այս պատիժը սահմանել, չեմ կարող ասել: Սա ուղղակի աղետ էր, որ մեր ժողովրդի գլխին եկավ, և մեր ժողովուրդն ինքն ուզեց, որ այդ աղետը գա: Հիմա, թե ինչ կուզի ժողովուրդը սրանից հետո, ես չեմ ասելու: Ժողովուրդը երբեմն այնպես է սխալվում, այնպես է իր տունը քանդում, այնպես է իր մատը տանում ու հանում սեփական աչքը, որ բացատրություն գտնելն անհնար է:
Այնուամենայնիվ, իշխանափոխությունն անհրաժեշտ է ու մի բան էլ՝ ուշացած:
• Սխալվել եմ, մտածել եմ՝ սա լինի, նախկինները չլինեն, բայց ավելի լավ էր՝ նրանք մնային, քան թե այսքան զոհեր տայինք: Որ գնում եմ Եռաբլուր, արցունքներս անկախ ինձնից են հոսում: Ու հիմա էլ ասում են՝ ոչնչի համար: Բա դա ասելու բա՞ն է:
• Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցիները պիտի գան, այստեղ ապրեն: Հայաստանը հանձնո՞ւմ են: Սա ի՞նչ բան է:
• Արցախը ծախեցին, եկանք ստեղ: Ի՞նչ ասեմ: 50 տարվա արած-դրածը թողել ենք, եկել:
• Իրենց քաղաքական պահվածքը զրո է: Եթե մարդը դավաճան է, ինչի՞ մասին խոսես: Կարող եմ անունն էլ շեշտել, ազգանունն էլ, միշտ ասել եմ ու բարձրաձայնելու եմ:
• Վերևից ներքև բանի պետք չեն ամեն առումներով: Կոռուպցիայի մեջ թաթախված են վերևից ներքև: Չկա մի ոլոտ, որ մտնես, ու կոռուպցիա չլինի: Սրանց միակ ճանապարհը շուտ հեռանալն է՝ Նիկոլից, Աննայից բռնած, մյուսներով վերջացրած:
• Արդեն մենք շատ ենք ջարդվել: Պիտի զինվենք, հզորանանք: Ո՞նց էր ժամանակին՝ տարածքի ամենահզոր բանակն ունեինք:
• Պետք է փոխել համակարգը, որ մեր ազգը վերականգնի իր ինքնությունը: Նիկոլ, չես վայելելու, ինչ խոստացել են, չեն տալու, խաբելու են:
Մանրամասները՝ տեսանյութում: