
ՀԱՆԵՆՔ՝ ՊՐԾՆԵՆՔ, ԽԵՂՃԱՑԵԼ ԵՆՔ, ԴԱՐՁԵԼ ԱՆՊԵՏՔ ԻՐ, ՈՒՐ ԳՆՈՒՄ ԵՍ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՄՈՒԾՎԻ. ՆԱ ԹՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Պառլամենտում Նիկոլ Փաշինյանին անվստահություն պե՞տք է հայտնել, թե՞ ոչ» հարցին:
• Վաղուց կուզենայի, որ այդ հարցը բարձրացվեր: Մեր վիճակը շատ վատ է: Հանենք՝ պրծնենք: Ի՞նչ անենք, մեր ձեռքն ի՞նչ կա: Հավայի ապրում ենք էս երկրում: Խեղճացել ենք, դարձել անպետք իր: Ալիևն ամեն ինչ պահանջում է, Փաշինյանն էլ համաձայնում է: Ինչի՞ համար:
• Ինչքան նստեց, հերիք է. միգուցե մեկը կգա, ով մեզ ավելի լավ կնայի: Վաղուց պիտի սկսեին իմպիչմենտը:Դեռ մի բան էլ ուշացրել են, որովհետև ինքն էնպես կանի, որ դա չստացվի, որ ամբողջ Հայաստանը հասցնի վաճառել: Նա թուրքի համար է աշխատում. Ինչ անում է, թուրքի համար է անում:
• Մենք մեր ձայնը վստահել ենք պատգամավորներին, ընտրել ենք իրենց: Կարծում եմ՝ վերջապես պետք է կենտրոնանան և ինչի համար որ ընտրված են, դա անեն: Իրենք են, որ Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցը պետք է բարձրացնեն:
• Ամբողջ Հայաստանում պետք է անվստահության գործընթաց մեկնարկի, որովհետև այս մարդն իր ասածներից ոչ մեկը չարեց: Բացի դրանից, սերունդ կորցրեցինք: Ժողովրդի վիճակը հեչ լավ չի: Ուր գնում ես, ասում են՝ մուծվի: Հլը հաշվեք՝ դեղերը հանեք, կոմունալների փողը հանեք, միայնակ թոշակառուին թոշակից ի՞նչ կմնա:
• Բավականին ապացուցված փաստեր կան, որ ստիպում են անվստահության գործընթաց սկսել վարչապետի հանդեպ:
• Մարդկանց սև ու սպիտակի բաժանելը սխալ է. ընտանիքներում նույնիսկ այդ բանը կա: Դա նորմալ չէ:
• Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Ղարաբաղին, Հայաստանին: Առաջին մարդն է, ով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է ճանաչել: Ոչ թե ինքն է վարչապետը, այլ նրա կինը. ամեն ինչ նրա կինն է անում:
• Քանի տարի է՝ ղեկավար է, ոչ մի լավ բան չի արել, որ վստահենք: Առաջ ավելի լավ էինք ապրում, քան հիմա: Քանի գնում, ավելի է վատանում, ամեն ինչը թանկանում է: Անընդհատ հետ ենք գնում, տարածքներ ենք տալիս, բան չի մնացել: Վախենում ենք. զինվորներին ուղարկում ենք բանակ, վստահ չենք, որ հետ կգան: Ես հիմա զինվոր ունեմ բանակում, ու ամեն րոպե չգիտեմ՝ ինչ կլինի մեր վերջը: Վախ կա սրտներս:
• Պանդեմիան տապալեցին, պատերազմի ժամանակ ոչ կազմակերպված գործողություններ արեցին, բժշկության, կրթության ոլորտում քաոս է: Նա արժանի վարչապետ չէ մեր հայ ժողովրդի համար:
• Ախր մի բան չէ, ո՞րն ասես… Ժողովուրդը վստահությունը կորցրել է թե՛ նրա, թե՛ նրա կուսակցության նկատմամբ: Ժողովուրդը վաղվա օրվա վստահությունն է կորցրել:
Մանրամասները՝ տեսանյութում: