Հայաստանին ֆրանսիական ռադարներ մատակարարող ընկերությունը միացել է ՆԱՏO-ի ՀՕՊ ծրագրին, իսկ լայնամասշտաբ պատերազմի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ պատրաստվել են 2013 թ.-ից

Թուրքական ASELSAN պաշտպանական կոնցեռնը միացել է ՆԱՏO-ի հակաօդային պաշտպանության ծրագրին։

ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալությունը (NSPA) համաձայնագիր է ստորագրել Airbus-ի, ASELSAN-ի Lockheed Martin UK-ի, Raytheon-ի և Thales-ի հետ, որը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգի կոնցեպտի մշակման գործընթացի տրամաբանության մեջ է։

Այս համատեքստում մի քանի փաստ հիշեցնենք: Մասնավորապես, անցած տարի 168.amգրել էր , որ Ադրբեջանը բանակցություններ է վարում վերը նշված թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ:

Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ համակարգը փորձարկման նպատակով տեղադրվել է օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա:

Կարդացեք նաև

Բացի այս, ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանը ձեռք էր բերել դարձյալ ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը, որը, օրինակ, փորձարկում է անցել Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:

Իսկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բարձր էր գնահատել ASELSAN-ի արտադրած տեխնիկական սարքավորումների բարձր որակը, որն օգտագործվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հոդվածի թեմայի ֆոնին հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերած «Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին»:

Այստեղ հավելենք, որ դեռ 2013 թվականին հայտնի էր դարձել, որ Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերում գործարկելու է TASMUS կապի մարտավարական-հաղորդակցային համակարգը:
Թուրքական ASELSAN-ից հայտարարել էին, որ TASMUS-ը կընդլայնի Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ հնարավորությունները, և միևնույն ժամանակ՝ կապահովվի Թուրքիայի ու Ադրեջանի զինված ուժերի կապի և ղեկավարման համակարգերի համապատասխանեցումը մարտական պայմաններին, ինչը պիտի հետագայում հնսրավորություն տար անցկացնել համատեղ օպերացիաներ, ինչի ականատեսը եղանք 44-օրյա ժամանակ:

Ինչ վերաբերում է օդատիեզերական, պաշտպանության, անվտանգության և տրանսպորտի ոլորտներում գործող Thales ընկերությանը, որն արտադրում է ավիատիեզերական համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային մարտական համակարգեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ապա Ֆրանսիան Հայաստանին հենց Thales-ի ռադարներն էր խոստացել  մատակարարել՝ բավարարելու մեր հակաօդային պաշտպանության կարողությունները։

Դեռ անցած տարի Le Figaro-ն հայտնել էր, թե 2024-ի փետրվարին Ֆրանսիան Հայաստան կառաքի GM 200 երեք ռադար և գիշերային տեսանելիության սարքեր:

Հնարավոր է՝ դրանք առաքվել են, ՀՀ պաշտպանության նախարարությունը գաղտնիության սկզբունքից ելնելով՝ տեղեկություն չի հայտնել: Ամեն դեպքում, կփորձենք այս թեմայի շուրջ լրացուցիչ տեղեկություններ կամ հաստատում ստանալ:

Ի դեպ, երեկվանից քննարկվում է ՌԴ-ի դեմ կամ ՌԴ-ում ուկրաինական «Սարդոստայն» օպերացիան: Դրանից մեկ օր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ իՈւկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին, ինչը հնարավորություն կտա երկրի ռազմաօդային ուժերին գործել դաշինքի երկրների ավիացիայի հետ միասնական թվային համակարգում։ Ժամանակակից պատերազմներն իրենց օրենքներն են թելադրում…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30