Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում Հայաստանը դարձնել թույլ, ոչ կենսունակ պետություն. Բենիամին Պողոսյան

«Ադրբեջանը Հայաստանի տարածքում ցանկանում է ստեղծել Ադրբեջանի Ինքնավար Հանրապետություն՝ ադրբեջանցիներով բնակեցված։ Դրա նպատակը Հայաստանը ոչ կենսունակ պետություն դարձնելն է։ Ադրբեջանցիները որոշել են, որ միակ աշխատող ռեալ երաշխիքը, որ Հայաստանը երբևէ չի փորձի վերադարձնել 2020-2023թթ․ կորցրածի գոնե մի մասը, նրան թույլ, ոչ կենսունակ պետություն դարձնելն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

Հիմա շատերն ասում են՝ տեսե՛ք, Վրաստանում կամ Ռուսաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողք կողքի, ունեն տնտեսական հարաբերություններ, բայց, ըստ Բենիամին Պողոսյանի,  այդպես մտածելը սխալ է, քանի որ դա նրանց չխանգարեց, որ ադրբեջանցիներն Արցախը հայաթափեին… Իրար հետ կապ չունեցող բաները միմյանց հետ հատելու նպատակն անհասկանալի է։

«Եթե ոմանց թվում է, թե նման հռետորաբանությունը կամ ամեն ինչ զիջելն Ադրբեջանին ստիպելու է հետ կանգնել իր նպատակներից, սխալվում են։ Արցախահայության սովամահ անելու ժամանակ էլ միգուցե X երկրի X ռեստորանում հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ մի սեղանի շուրջ խնջույքի են մասնակցել, և՞… դա չի խանգարում Ադրբեջանին իր ծրագրերն իրագործել»,- ասաց Բենիամին Պողոսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս