«Արդեն մոմի լույսով կարելի է ման գալ մարդկանց, որ սրանց վերաբերյալ մի դրական բան ասեն: Նույնիսկ իրենց ամենամոլի նվիրյալները խուսափում են այդպիսի խոսակցություններից: Իրենք ցանկանում են մեզ թուլացնել բոլոր հնարավոր ձևերով: Իրենք համոզված են, որ եթե գործը հասնի հերթական ընտրություններին, իրենք գիտեն՝ ինչի են ընդունակ»:
«Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության սկսած արշավն ադրբեջանա-թուրքա-իսրայելական ծրագիր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող ունեցվածքի նկատմամբ իսրայելական հավակնությունները: Այսինքն, ամեն մեկն իր խնդիրն է սրանով փորձում լուծել:
Եկեղեցու դեմ պայքարողները հայի թշնամիներն են, և ես կոչ եմ անում հայ ազգին, որպեսզի իր քաջությամբ հայի թշնամիներին օգնի, որ շուտ դժոխքի մատնվեն: Այսօր Հայաստանում լի են քրիստոսատյաց աղանդավորները, անհայրենիք սորոսականները և դիվապաշտ այլասերականները, այդ ամենի դեմ կանգնած է Քրիստոսի Հայ Առաքելական եկեղեցին, որտեղ հենց Ինքը ՝ Քրիստոս իջավ, և հենց Քրիստոսից տրվածով կառուցվեց Էջմիածինը, այսինքն՝ Միածնի Իջման վայրում կառուցվեց Մայր Տաճարը, և հենց դրա դեմ էլ պայքարում են այդ դևերը: