«Եկեղեցու նկատմամբ հարձակումների բնույթը շատ ավելի ծանր է, քան զրպարտությունը. Ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ է փորձում թաքցնել կառավարությունը». Ամստերդամ

«Եկեղեցու նկատմամբ հարձակումների բնույթը շատ ավելի ծանր է, քան զրպարտությունը:  Զրպարտությունը կպրիմիտիվացներ երևույթը: Սա սահմանադրական հիմնարար խնդիր է, որը պետք է կանգնեցնել դատական և, միգուցե, միջազգային մարմինների կողմից արագ գործողություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

Ըստ նրա՝ հաճախ կառավարությունները նման գործելակերպ ցուցաբերում են, երբ փորձում են ուշադրություն շեղել.

«Հայաստանում, հնարավոր է, կան խնդիրներ, որոնցից կառավարությունը ցանկանում է շեղել ձեր ուշադրությունը: Չգիտեմ:

Ես կարող եմ ենթադրել, բայց ես հայաստանյան քաղաքական գործիչ չեմ և հայաստանյան քաղաքականություն դեռևս չեմ ուսումնասիրում, բայց համոզված եմ, որ դրա ուսումնասիրությանն էլ եմ հասնելու: Նման մարտավարությունը սովորաբար փորձ է ձեր ուշադրությունը շեղելու կառավարության գործողություններից: Կարող եք ձեզ հարցնել՝ ի՞նչ է կառավարությունը փորձում թաքցնել այս հարձակումների միջոցով, ինչի՞ց են վախենում»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031