«Փաշինյանը վտանգ է բոլորի համար. դիտավորյալ է այսպիսի ֆորսմաժորային իրավիճակ ստեղծում». Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանից ամեն ինչ սպասում է:

«Այդ մարդը վառ, հիվանդագին երևակայություն ունի: Ես չգիտեմ՝ ինքը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում հիշում եք Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը, երբ մարդուն ամենավերջին հանցագործության մեջ մեղադրեց, վերջում գրիչ ցույց տվեց և ասաց՝ սա է ապացույցը: Հիմա, մարդն ԱԱԾ-ականների միջոցով տեղեկություն ունի, որ Բագրատ Սրբազանի տանը «պոլի փետ» կա, հիմա Նիկոլը նստած մտածել է, որ այդ պոլի փետով կարելի է մարդ ծեծել, մարդ սպանել, մարդու ինչ-որ մի տեղը մտցնել, և այդ վառ երևակայության հիման վրա Աննա Վարդապետյանին հրահանգներ է տալիս: Էն բակալավր ավարտած քննչականի պետին էլ հրահանգներ է տալիս, թե Բագրատ Սրբազանին ինչերի մեջ կարելի է մեղադրել: Զարմանալ պետք չէ:

Նույն Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո, եթե Փաշինյանը հնարավորություն ունենար, Սամվել Կարապետյանին կմեղադրեր, ասենք, մասսայական սպանությունների մեջ, ինքը նստած երևակայում է՝ «մեր ձևով կանենք»-ը որն է: Այդ մարդը վտանգ է ներկայացնում բոլորի համար: Հիմա նա դիտավորյալ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներ է ստեղծում, որպեսզի նախ՝ հասարակությանը վախեցնի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Փաշինյանը վտանգ է բոլորի համար. դիտավորյալ է այսպիսի ֆորսմաժորային իրավիճակ ստեղծում

Կարդացեք նաև

Ըստ քաղաքագետի՝ տեղի ունեցողը բացահայտ քաղաքական տեռոր է. «Մարդը կարող է դասական հիմար լինել՝ A4 ֆորմատի թղթի վրա հեղաշրջման ծրագիր ներկայացնելու համար: Իրենց համար թղթի վրա բան են նկարել, իրենց անձնական օգտագործման կայքի միջոցով տարածում են, ու դա որպես ի գիտություն վերցնելով՝ զբաղված են քաղաքական տեռորով: Իրենք մի քանի նպատակ ունեն՝ մոտակա և հեռահար: Մոտական այն է, որ քաղաքական տեռորի միջոցով վախեցնում են հասարակության զգալի մասին՝ ցույց տալով, որ, այո, Փաշինյանը բառիս բուն իմաստով տուզիկ է դրսում, Ալիևը նրան կարող է ասել՝ հարբեցող ծաղրածու, ադրբեջանական լրատվամիջոցներն ամենավերջին վիրավորանքները կարող են տալ, դա նորմալ է, բայց ասենք՝ Սամվել Կարապետյանը որ ասում է՝ մենք էլ մեր ձևով այդ հարցը կլուծենք, երեկ մի անհայտ ՔՊ-ական պատգամավոր ասում է՝ պետությանը հաթաթաներ է տալիս: Նախ՝ այդ երիտքայլիստին ասեմ, որ Նիկոլը պետություն չէ, ընդամենը պետական պաշտոնյա է:

Եթե ուշադիր եք, մենք արդեն տեսնում ենք պետության ասոցացումը Նիկոլի հետ այդ քայլիստների և նրանց հետ ասոցացվող այլ ուժերի կողմից, ինչը բնորոշ է ֆաշիստական և դիկտատորական պետություններին: Մի քայլ է մնացել, որ Մայր Հայաստանի արձանը քանդեն, Աննա Էրատոյի և Նիկոլի արձանն այդտեղ տեղադրեն: Մենք արդեն ոչնչով չենք զիջում ստալինյան բռնապետությանը: Բանտերը կլցնի շինծու մեղադրանքներով, կմնա իր արձաններն ու պատկերները տեղադրելը, և մենք կստանանք դասական նիկոլական փոքրիկ ֆաշիստական պետություն»:

Այս գործողությունների հեռահար նպատակն, ըստ նրա, ԱԺ ընտրություններին պատրաստվելն է. «Որքան ընդդիմադիրներն ահաբեկված լինեն, չկարողանան նոր քաղաքական ուժեր ստեղծել… Սամվել Կարապետյանը հայտ ներկայացրեց քաղաքական դաշտ մտնելու, որովհետև քաղաքական դաշտը, կոպիտ ասած, բաժանված է ներկաների և նախկինների, որից օգուտ է ստանում Նիկոլը, իսկ Սամվել Կարապետյանը նախկինում պաշտոնյա չի եղել, թալանչի չի կարող լինել, որովհետև ընդհակառակը, ինքն իր բարեգործություններով է ավելի հայտնի, և հենց այս հանգամանքն է հիստերիա առաջացնում կապիտուլյանտ Նիկոլի և նրա թիմակիցների մոտ, որովհետև սրանով քանդվում է այն հիմքը, որի վրա Նիկոլը 7 տարի պահում է իր իշխանությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս