Հայաստանի կառավարությանն ասում եմ՝ բավական է, ամոթ է, մտեք երկխոսության մեջ. Ռոբերտ Ամստերդամ

Լրագրողների հետ զրույցում աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը և այդ համատեքստում Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին՝ պատասխանելով հարցերին, թե ինչ գործիքներ կան՝ հաշվի առնելով նաև ՀՀ իշխանությունների հաստատակամությունն այս հարցում:

«Կարծում եմ, որ բազմաթիվ գործիքներ կան»,- ընդգծել է նա և հիշեցրել, որ Հայաստանի առաջնորդը 3 միլիոնանոց երկրի ներկայացուցիչ է, մի երկրի, որը տնտեսական, քաղաքական, իրավական աջակցության առումով կախվածության մեջ է տարբեր երկրներից: Այսինքն, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն իր ազդեցությունն ունենալու է այս ամենի վրա:

«Չես կարող Քրիստոսին հետապնդել, Եկեղեցու նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Ես ասում եմ Հայաստանի կառավարությանը՝ մտեք երկխոսության մեջ քաղաքացիական հասարակության հետ»,- շարունակել է նա՝ հաշվի առնելով, թե ինչպիսին է եկեղեցու դերը հայ հասարակության կյանքում։

«Վարչապետի հայտարարությունները Կարապետյանի վերաբերյալ ամբողջովին խախտում է հենց ՀՀ սահմանադրությունը, քանի որ նախատեսված է, որ պետք է լինի գործադիրի, դատական իշխանության և քննչական մարմինների առանձնացում: Քննիչները չպետք է քաղաքական իշխանության կամքի թելադրանքով գործեն, այս «գծերը» Հայաստանում ամբողջովին պղտորվել են, մինչդեռ Եվրոպական կոնվենցիայով նման բան չի կարող տեղի ունենալ: Ժամանակն է, որ կառավարությունն արթնանա և դուրս գա իր նեղ տեսակետներից, և հասկանա, թե աշխարհի համար դա ինչ տպավորություն է թողնում»,- ասել է Ամստերդամը և նշել, որ քննությունը շարունակելու ընթացքում պատրաստ են հանդիպել ՀՀ կառավարությանը, եթե նա ականջալուր չլինի և չընդունի իրենց պարզած ձեռքը, ապա կաշխատեն Սփյուռքի հետ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս