Ավինյանը կիսում է Փաշինյանի դիրքորոշումը Վեհափառի առնչությամբ. ճշմարտությունների հետևից պետք է գնալ

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի բակում լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ձերբակալություններին՝ շեշտելով՝ իր քաղաքական դիրքորոշումների և հայացքների մասին տարբեր ֆորմատներով հայտնում է։

«Գիտեք, կեղծավորության մեջ ապրելը և, այսպես ասած՝ արհեստականության մեջ ապրելը սխալ բան է։ Որոշ դեպքերում պետք է ճշմարտություններ բարձրաձայնվեն, և այդ ճշմարտությունների հետևից նաև գնալ։ Եվ այն ամենի վրա, ինչի վրա ժամանակին կամ երկար ժամանակ աչք է փակվում, որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ այդ կեղծավորությանը պետք է վերջ տալ»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջնորդելու է «Վեհարանը կաթողիկոսից ազատելու գործընթացը», միանալո՞ւ է այդ խմբին, Տիգրան Ավինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս