
Ամենաբարձր մակարդակի հոգևորականներին բանտարկելն ինձ անհանգստացնում է և ապշեցնում, որ Արևմուտքում հրապարակային ուշադրության չի արժանացվում. Ռոբերտ Ամստերդամ
Օգոստոսի 12-ին աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանի և Եկեղեցու դեմ արշավի համատեքստում ասել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀ կառավարության հետ: Իսկ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա նշեց, որ կառավարությունից դեռ արձագանք չի ստացել:
«Ոչ, ինձ հետ կապ չեն հաստատել: Բայց ուզում եմ պարզ ասել՝ նույնիսկ Հայաստանից մեկնելուց հետո մտադիր եմ վերադառնալ, և ցանկացած պահի հասանելի կլինեմ իրենց հանդիպելու համար: Միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Եվրոպայի կոնվեցիայի ներքո ամբողջովին արգելված է:
Սա սև-սպիտակ իրավիճակ է: Եթե դիտարկենք Եվրոպայի կոնվենցիան, կրոնի ազատությունը սրբազան է, ուստի կրոնի և պաշտամունքի ազատությունն ամբողջովին երաշխավորված են:
Եվ այն գաղափարը, որ վարչապետը պիտի ներգրավված լինի այն խնդիրներին, որոնք միանշանակ վերաբերում են ավելի բարձր իշխանությանը: Դա ասելով՝ նկատի չունեմ քաղաքական կուսակցություն, այլ մեր Տիրոջը:
Այն միտքը, որ աշխարհիկ իշխանությունն ինչ-որ կերպ պիտի հաղթանակի կրոնական իշխանության նկատմամբ, սրբապղծությունից անդին է, նրանց համար, որոնք պաշտամունքի ազատության հանդեպ հավատ ունեն:
Սա ամբողջովին անընդունելի է: Բանտարկել ամենաբարձր մակարդակի հոգևորականներին, դա ինձ ոչ միայն անհանգստացնում է, այլ ապշեցնում, որ սա Արևմուտքում հրապարակային ուշադրության չի արժանացվում:
Այսինքն, Հայաստանում առկա այս խնդիրը Հայաստանի ներսում է պահվել: Դա ահավոր սխալ է: Եկեղեցու մասին մտածողները նաև միջազգային հարթակներին պիտի դիմեն»,- շեշտեց նա: