Փորձում են պղծել Եկեղեցու պատկերը․ Սփյուռքը մեծ սրտնեղությամբ է հետևում Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին․Կարէն Ճինպաշեան

«Սփյուռքում մեծ սրտնեղությամբ են հետևում Հայ Առաքելական եկեղեցու արշավին։ Եկեղեցին, որ մեր ազգության ամենակարևոր, ամենասուրբ կառույցներից մեկն է, այսօր փորձում են իջեցնել, փորձում են պղծել այդ սրբության պատկերը։ Հավատացեք, որ Սփյուռքում յուրաքանչյուրը, որ հետևում է լրահոսին կամ գոնե մի փոքր ներառված է քաղաքական կյանքում, բոլորը ապշած վիճակում են, և կարելի չէ բացատրել, թե ո՞րն է այս ամենի վերջը, բայց գիտենք, որ կատարվողը ճիշտ չէ և պետք է ամեն գնով դրան վերջ տրվի․․․»,- 168ТV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակի համայնքային կապերի պատասխանատու Կարէն Ճինպաշեանը։

«Դժբախտաբար, այսօր ՀՀ իշխանությունները տանում են ապազգային և ավելի պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականություն, քան պրոհայկական աշխատանք։ Դժբախտաբար, այդ է իրականությունը։ Սփյուռքի համար էլ է խորթ, հասկանալի չէ, թե ինչպես կարող է երկրի վարչապետը քո հիմնական թշնամու լոզունգներն այդքան բացահայտորեն օգտագործել»,- շեշտեց նա։

Ըստ Ճինպաշեանի՝ վաշինգտոնյան գործընթացները բացարձակապես խաղաղության մասին չեն, այլ պարզապես Փաշինյանի համար առիթ են ժողովրդին հերթական անգամ որևէ բան ցույց տալու․

Կարդացեք նաև

«Նախ՝ հռչակագրում և նախաստորագրված պայմանագրում ահռելի մեծ բացթողումներ կան։ Այնպես են գրված, որ ապագայում ավելի շատ խնդիրներ առաջացնեն։ ՀՀ շահերի մասին կետեր ընդհանրապես չկան։

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Դա ստորագրելով՝ շատ ավելի հեռացանք խաղաղությունից, քան դրանից առաջ։ Դրա համար այսօր ԵԱՀԿ-ի նման վեհաժողովներում ենք ներկայանում, որպեսզի ունենանք միջազգային հսկողություն»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս